Քաղաքական

16.01.2014 15:54


Գառնիկ Իսագուլյան. «Վաղը ստիպված կլինեմ պաշտպանել Սերժ Սարգսյանին իր այսօրվա բարեկամներից»

Գառնիկ Իսագուլյան. «Վաղը ստիպված կլինեմ պաշտպանել Սերժ Սարգսյանին իր այսօրվա բարեկամներից»

Այսօրվա ասուլիսին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն անդրադարձել է նաև իր հրաժարականին և Սերժ Սարգսյանին։

–Բոլորի համար էլ ակնհայտ է, թե ինչով էր պայմանավորված իմ հրաժարականը (ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականի պաշտոնից հրաժարվելը)։ Նորից եմ կրկնում՝ Սերժ Սարգսյանը եղել է և մնում է իմ լավ ընկերը։ Հրաժարականից հետո էլ մենք առիթներ ունեցել ենք հանդիպելու, զրուցելու։ Իմիջիայլոց, ես լավ հարաբերություններ եմ պահպանում բոլորի հետ,– պարզաբանել է Իսագուլյանը, ապա հավելել,–շատ եմ ցավում, բայց վաղը ստիպված եմ լինելու Սերժ Սարգսյանին պաշտպանել նրա իսկ այսօրվա բարեկամներից, հարազատներից ու համախոհներից։

Իսագուլյանը հավատացրել է, որ այդ նույն մարդիկ նույն ջանասիրությամբ հարձակումներ կգործեն Սերժ Սարգսյանի վրա, երբ նա այլևս իր պաշտոնում չի լինի։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հարցին բանախոսը պատասխանել է, որ ինքը նախագահի մամլո խոսնակը չէ՝ ընդգծելով, սակայն, որ երկրի հետ կապված տարբեր հարցերի վերաբերյալ շատ կարևոր են թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի կարծիքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը