Լրահոս

16.01.2014 12:51


Սեյրան Օհանյան. «Զինծառայողի մահվան պատճառը կայծակնային արագությամբ աճած մենինգիտն էր»

Սեյրան Օհանյան. «Զինծառայողի մահվան պատճառը կայծակնային արագությամբ աճած մենինգիտն էր»

Այսօր Մխիթար Հերացու անվան Բժշկական համալսարան այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին ներկայացրել է Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինծառայող Հայկ Մակարյանի մահվան պատճառը։

«Դա կայծակնային արագությամբ աճած մենինգիտ էր, և վերջնական արդյունքները ցույց կտա դատաբժշկական փորձաքննությունը։ Հիվանդության հետ կապված խնդիրները և նաև ռազմական բժիշկների կատարած աշխատանքը մասնագիտական բարձր իմացության աշխատանք է, և դրանում հրամանատարների ներգործությունը չափազանց դժվար է։ Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, կայծակնային արագությամբ աճող հիվանդություն է եղել, ինչը կանխարգելման համար պետք է բացահայտվեր ավելի վաղ», -ասել է Ս. Օհանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը