Լրահոս

05.08.2009 13:18


ՀՀ ԱՎԾ–ն 2009–2013թթ. մարդահամար է անցկացնելու

 

Օգոստոսի 5-ին Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը ներկայացրել է 2009թ. պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի կատարման ընթացքը։ Այսպիսով, 2009թ. առաջին կիսամյակում նախատեսված և իրականացման ենթակա աշխատանքների ընդհանուր ծավալը կազմել է 975 միավոր, որից իրականացվել է 975-ը կամ 100%-ը։

2009թ. առաջին կիսամյակում ՀՀ ԱՎԾ են այցելել միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա ազգային վիճակագրական ծառայությունների 7 հանձնախումբ և 21 փորձագետ։

2009թ. առաջին կիսամյակում գումարվել է ՀՀ ՎՊԽ 7 նիստ. դրանց ընթացքում ընդունվել է 35 որոշում, որոնցից 14-ը՝ նորմատիվ,  21-ն՝ անհատական։

Հատկանշական է, որ 2008թ. ապրիլի 29-ին ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի կազմակերպական  նստաշրջանում Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի նոր անդամ, որին անդամակցելը 4 տարի ժամկետով է՝ սկսած 2009թ. հունվարի 1-ից։

Ազգային վիճակագրական ծառայությունը 2009-2013թթ. մարդահամար է անցկացնելու, որի իրականացման համար պետական բյուջեից 2,5 մլրդ դրամ է հատկացվելու։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը