Կարծիք

16.01.2014 11:32


Վազգեն Պետրոսյան. «Սա քաղաքական մազոխիզմ է»

Վազգեն Պետրոսյան. «Սա քաղաքական մազոխիզմ է»

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը կա՛մ հիշողության հետ կապված խնդիրներ ունի, կա՛մ պարզապես անմեղսունակ է: Երեկ տված հարցազրույցում «հակաքոչարյանական» հողի վրա անդրադառնալով «գույք պարտքի դիմաց» գործարքին՝ Մովսիսյանը քննադատության է ենթարկել այդ պայմանագիրը: Հիմա մի կողմ թողնենք այն՝ արդյոք լա՞վն էր, թե՞ վատը այդ գործարքը, ուշադրություն դարձրեք հետևյալի վրա`
1. գործարքը կայացել է 2002-ին, երբ պարոն Մովսիսյանը էներգետիկայի նախարար էր, և, փաստորեն, այն ժամանակ «ծպտյալ անհմաձայնության» մարտավարությունն էր «խոդ տվել»:
2. գործարքը ստորագրվել է այն ժամանակվա` պայմանագրի հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, այժմ՝ ՀՀ նախագահ և, փաստացի, Արմեն Մովսիսյանի ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից:
Արդյունքում՝ Մովսիսյանը քննադատում է ոչ միայն ինքն իրեն, այլ նաև իր շեֆին: Սա քաղաքական մազոխիզմ է:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը