Քաղաքական

16.01.2014 11:16


Տիգրան Սարգսյանը դժգոհ է իր նախարարներից և սպասում է Սերժ Սարգսյանի վերադարձին

Տիգրան Սարգսյանը դժգոհ է իր նախարարներից և սպասում է Սերժ Սարգսյանի վերադարձին

Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, վարչապետ Տիգրան Սարգսյանը հորդորել է իր նախարարներին անձամբ պատասխանել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատություններին: «Հարիր չէ, երբ քննադատում են վարչապետին, իսկ կաբինետի անդամները լռում են»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Սակայն նախարարները դժկամությամբ են ընդունել վարչապետի այս հորդորը, և նրանցից միայն Արմեն Մովսիսյանն ու Արմեն Աշոտյանն են արձագանքել: Եւ եթե Արմեն Աշոտյանի խոսքը ավելի շուտ հակասական բնույթ ուներ, ապա Արմեն Մովսիսյանի արձագանքը բացասական է ընկալվել նույնիսկ որոշ նախարարների մոտ, քանզի բոլորն էլ գիտեն, որ Արմեն Մովսիսյանի ծառայողական կարիերան սկսվել է հենց Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում: Եվ անկախ նրանից, թե ինչ է ասել նախարարը, շատերը նրա պահվածքը համարում են ոչ բարոյական:
Արմեն Մովսիսյանն էլ իր հերթին այս գործողությունները պայմանավորել է նրանով, որ երկրորդ նախագահի քննադատությունն ուղղակի առնչվում էր իր ոլորտին, ինչի պատճառով էլ նա ուղղակ չէր կարող չարձագանքել:
Նշենք նաև, որ Տիգրան Սարգսյանը ընդհանուր առմամբ դժգոհ է մնացել նախարարների պահվածքից և սպասում է Սերժ Սարգսյանի Հայաստան վերադարձին, որպեսզի այս խնդիրը բարձրացնի նրա առջև:

Այս խորագրի վերջին նյութերը