Լրահոս

05.08.2009 13:12


Գուրգեն Արսենյանը ԼՂ–ի ազատագրված որոշ տարածքների հանձնմանը դեմ չէ՞

Գուրգեն Արսենյանը ԼՂ–ի ազատագրված որոշ տարածքների հանձնմանը դեմ չէ՞

 

-Ղարաբաղի հարցում Միավորված աշխատանքային կուսակցության դիրքորշումը համընկնում է մեր պաշտպանական խրամատների «սիլուետի» հետ,- պատասխանելով ԼՂ-ի ազատագրված տարածքները հանձնելու մասին «7օր»-ի հարցին՝ «Հայելի» ակումբում ասել է ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը՝ հավելելով,-մենք պահում ենք այնքան, ինչքան կարողանում ենք պահել։ Եվ եթե կա այդ սիլուետի փոփոխություն դեպի առաջ կամ դեպի հետ, և եթե դա պայմանավորված չէ ՀՀ-ի պետական շահերի ակնհայտ դավաճանությամբ, մենք ընդունում ենք այդպիսի դիրքորոշումը։

Գ. Արսենյանը կարծում է, որ ՀՀ անվտանգությունը չվտանգելու համար Ղարաբաղի ներկա սահմանները՝ այդ թվում՝ Լաչինն ու Քարվաճառը,  պետք է շարունակեն մնալ հայկական կողմի վերահսկողության ներքո։

Իսկ ստատուս–քվոյի պահպանման ներկա իրավիճակը, ըստ նրա, հղի է վտանգներով, քանի որ Ադրբեջանի հասարակության կողմից ռեվանշի հասնելու ձգտումը կարող է գործնական քայլերի վերածվել, ինչն էլ հիմնահարցը կտեղափոխի ռազմական գործողությունների թատերաբեմ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը