Կիմա Եղիազարյան. ««Հակադարձումները» լրիվ հակառակ էֆեկտն ունեցան»
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցների ազդեցությունը շարունակում է լարվածության մեջ պահել առաջին հերթին իշխող ուժին:
Մանկամսուրային գիտակցության ՀՀԿ-ականների արձագանքներին հաջորդեցին «բարձր դասարանցիների», հետո՝ «ֆեզեի» շրջանավարտների արձագանքները եւ այդպես շարունակ: Անգամ շարիկ գլորելը մի պահ թողեց ու վարչապետի հրահանգով իբր «հակափաստարկներով» հանդես եկավ Էկոնոմիկայի եւ բնական պաշարների նախարարը։
Զավեշտն այն է, որ այս մարդկանց «հակադարձումները» վնասում են հենց իրենց:
Սկսած՝ Տիգրան Սարգսյանից, ով առաջինն իր «երկարաժամկետ» ասուլիսում խոսեց «շինարարական փուչիկի» եւ ընդհանրապես՝ գործող իշխանությանը հասած «վատ ժառանգության» մասին: Չգիտակցելով, որ այդ «վատ ժառանգությունը» ինքն ու իր կուսակցությունը ստացել են Անդրանիկ Մարգարյանից, ով ՀՀԿ առաջնորդն էր եւ կառավարության 7-ամյա ղեկավարը:
Այնուհետ Շարմազանովը երկրորդ նախագահին համարեց «անցյալում մնացած» գործիչ՝ չգիտակցելով, որ իր կուսակցությունն էլ է եղել այդ «անցյալում» եւ շատ երկար: Հետո ի՞նչ, որ հիմա «տոկոս» խփելով մնացել են «ներկայում». մի՞թե դա արդարացնում է իրենց գործունեությունը հատկապես այժմ:
Իսկ երբ շարիկ գլորող նախարարը բերանը բացեց ու հայտարարեց, թե իրենց գազային պայմանագիրը շատ ավելի «շահեկան» է երկրի համար, քան «Գույք պարտքի դիմաց» գործարքը՝ անմիջապես բացահայտվեց, որ «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը 2002-ին ստորագրել է Սերժ Սարգսյանը՝ որպես հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նախագահ:
Մի խոսքով, այս «հակադարձումները» լրիվ հակառակ էֆեկտն ունեցան:
Բայց ուշագրավն այն է, որ ՀՀԿ-ական այս շրջանակը փորձում է Քոչարյանի հարցազրույցներում «դավադրություն» փնտրել: Բավական անհանգստացած, եթե չասենք՝ սարսափած, շարունակ խոսում են երկրորդ նախագահի «վերադարձի» մասին: Եվ Աշոտյանն արդեն հայտարարում է, թե ինքը հավանական չի համարում Քոչարյանի վերադարձը: Ինչ-որ «փաստարկներ» է նշում (նախընտրական շրջան չէ, թիմ չունի եւ այլն) եւ դրանցով փորձում է «հիմնավորել» իր ասածը:
Սա այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանը իր վերջին հարցազրույցում հստակ ասել է, որ անկախ մեծ քաղաքականություն վերադառնալու հանգամանքից՝ ինքը արտահայտվել եւ արտահայտվելու է Հայաստանի ներկայի եւ ապագայի օրախնդիր հարցերի վերաբերյալ:
Ծիծաղելի է հարցադրումը, որ հնչում է վերջին օրերին, թե Քոչարյանը իրավունք ունե՞ր խոսելու, թե՞ ոչ: Կամ՝ չպետք է այդպես խոսեր, չպետք է սա ասեր, այն ասեր… Եվ նման հարցադրումներ հնչում են իշխանության ներկայացուցիչների կողմից, ովքեր առիթը բաց չեն թողնում հայտարարելու, թե իրենք որպես իշխանություն հանդուրժողականության էտալոն են ու այլակարծության ջատագով: Դե, երեւի, «հանդուրժողական» ուժի առաջնորդը միայն ցանկանում է լսել «կազինոյում կրված փողերի մասին» պատմություններ, քանի որ դրանց հեղինակներին բարձր պաշտոններ է տալիս: Ինչևէ։
Այսօր ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացրին, որ դեռ երեք հարցերի չի պատասխանել Ռոբերտ Քոչարյանը։ Այնպես, որ վարչապետին ավելի ծանր օրեր են սպասում: Եվ ոչ միայն նրան: