Կարծիք

16.01.2014 01:40


Արմեն Գրիգորյան.

Արմեն Գրիգորյան.

Ս. Սարգսյանը պաշտոնավարման 6 տարիները ցույց են տալիս, որ նրա հիմնական քաղաքական հենարանը ոչ քաղաքական շրջանակներն են կամ այլ կերպ ասած՝ կրիմինալը։ Նրա աջակցությունը ամենաշատը ստանում են հենց այդ սոցիալական խումբը ներկայացնող մարդիկ:

Նա ոչ միայն Հայաստանում է նման վարքագիծ դրսևորում, այլ նաև ԱՄՆ-ում: Այսպես, Los Angeles Weekly պարբերականի վերջերս հրապարակած հետաքննական հոդվածից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ում նրա համար աշխատել է Ստեփան Մարտիրոսյանը, ով ներգրաված է եղել թմրամիջոցների վաճառքով և բանտ էր նստել հանցանքի համար: Մարտիրոսյանը նաև կասկածվում է մարդասպանություն կազմակերպելու մեջ:

2006թ. այդ նույն Մարտիրոսյանը վարձել է ամերիկյան Burson-Marsteller փիար ընկերությանը՝ օգնելու բարձրացնել Սարգսյանի վարկանիշն արտերկրում: Ըստ պարբերականի Burson-Marsteller-ը՝ ԱՄՆ-ի պետական մարմիններ ներկայացված փաստաթղթերի համաձայն, նպատակ է ունեցել իրազեկման ու հեղինակության բարձրացման երկարաժամկետ ծրագիր իրականացնել Ս. Սարգսյանի համար:

Մարտիրոսյանը պարբերականին ասել է, որ նա օգնել է Սերժ Սարգսյանին, քանի որ մտածել է, որ վերջինս շատ ամերիկամետ
անձնավորություն է:

Փաստացի Սարգսյանը ոչ միայն Հայաստանում է սերտ համագործակցում հանցագործների հետ, այլ նաև Հայաստանից դուրս: Նույնիսկ անձնական իմիջը բարձրացնելու հետ կապված հարցերում նա համագործակցում է հանցագործների հետ: Երևի դժվար է համագործակցության եզրեր գտնել ոչ հանցավոր անցյալ ունեցող մարդկանց հետ: Հասկանալի պատճառներով նման համագործակցությունը կարող է պատիվ չբերել այդ մարդկանց, և նրանք չեն ցանկանում ասոցացվել մի մարդու հետ, ում հիմնական հենարանը հանցագործ խմբերն են: Այդ իսկ պատճառով Սարգսյանին մնում է համագործակցել հանցավոր անցյալ ունեցող մարդկանց հետ, որոնք նաև ստանում են նրա քաղաքական աջակցությունը:

Հանցագործները միակ սոցիալական խումբն է, որը կարող է հետաքրքրված լինել նրա հետ համագործակցության հնարավորություններով:

Հենց վերը նշվածով է պայմանավորված, որ Հայաստանում հանցագործ խմբերը ավելի հեշտ մուտք են ստացել պետական կառավարման համակարգ: Հանցագործների հետ սերտ հարաբերությունները բերել են նրան, որ բարձրացել է նրանց ամենաթողությունը: Բազմաթիվ են օրինակները, երբ հանցագործները կարողանում են շրջանցել արդարադատությունը: Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած վերջին դեպքը և դրան հետևած զարգացումները ցույց տվեցին, թե ինչպես կարող են հանցագործները պետական համակարգի օգնությամբ շրջանցել արդարադատությունը:

Պատահական չէ, որ հանցագործները ավելի մեծ մուտք են ստացել պետական համակարգի ռեսուրսներին, դա պայմանավորված է Բաղրամյան 26-ում ձևավորված քաղաքական տեսլականի հետ:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը