Նաիրա Զոհրաբյան. «Եթե հասարակությունը ոտքի չկանգնի, այդպես էլ շարունակելու են հարվածել»
Այսօր առավոտյան ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, փոստային բաժանմունքում իմանալով իրենց ընտանիքի` դեկտեմբեր ամսվա կոմունալ ծախսերի չափի մասին, հայտնվել է նույն հոգեբանական վիճակում, ինչպես բազմաթիվ քաղաքացիներ: Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ հաշիվները, անցյալ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ, կրկնակի են եղել, և միայն գազի համար պետք է վճարի 68 հազար դրամ:
Նա նշեց, որ իր հետ փոստային բաժանմունքում կանգնած տասնյակ մարդիկ շվարած, այլայլված կանգնած էին` որպես գույժ ընկալելով իրենց կոմունալ ծախսերի հաշիվները:
«Նրանք չգիտեին` ինչ անել, գուցե մաս-մաս վճարեն: Անգամ մի տղա առաջարկեց համազգային բոյկոտ անել ու ընդհանրապես չվճարել: Հոգնել ենք ասելուց, որ այսպես չի կարող շարունակվել: Սա այլևս վերջն է»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ հասարակությանն անհրաժեշտ է համախմբում: Եթե հասարակությունը ոտքի չկանգնի, այդպես էլ շարունակելու են հարվածել: Ըստ պատգամավորի` ժողովուրդը թիկունքից հերթական հարվածը ստանալու է փետրվարի 1-ին, երբ հունվարի աշխատավարձերը շոշափելիորեն ցածր կլինեն` պարտադիր կենսաթոշակային օրենքի կիրառման արդյունքում: «Ժողովուրդը կտեսնի, որ կառավարությունը ջեբկիրությամբ է զբաղվել ու «կուտակային բլեֆ»օպերացիայի համար որքան գումար է գողացել իրենց գրպանից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ քաղաքական ուժերն ու հասարակությունը պետք է միավորվեն ու անհապաղ քայլեր ձեռնարկեն, այլապես կմնան նույն անտանելի շրջապտույտի մեջ:

Մանրամասները՝ yerkir.am–ում։