Լրահոս

05.08.2009 11:51


Ադրբեջանական, հրեական և թուրքական լոբբիստական կազմակերպությունները ԱՄՆ նախագահին ղարաբաղյան հակամարտության հետ կապված նամակ են ուղղել

Ադրբեջանական, հրեական և թուրքական լոբբիստական կազմակերպությունները ԱՄՆ նախագահին ղարաբաղյան հակամարտության հետ կապված նամակ են ուղղել

Ադրբեջանական, հրեական և թուրքական լոբբիստական կազմակերպությունները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ղարաբաղյան հակամարտության հետ կապված նամակ են ուղղել։ Դրանում նշվում է ղարաբաղյան և հայ-ադրբեջանական հակամարտությունների անհապաղ կարգավորման անհրաժեշտությունն ըստ միջազգային իրավունքի նորմերի։ Նամակում մասնավորապես ասվում է. «Նախորդ տարվա ռուս-վրացական պատերազմը երկարատև վտանգի առաջ է կանգնեցրել խաղաղությունը Հարավային Կովկասում, ինչը Խորհրդային Միության փլուզումից հետո ծագած և չլուծված հակամարտությունների արդյունք է։ ՄԱԿ-ի  Անվտանգության խորհուրդն ընդունել է չորս բանաձև,  որոնց համաձայն պահանջվում է Ադրբեջանին վերադարձնել «գրավյալ» տարածքները։ Ադրբեջանական հողերի «գրավման» պատճառով շուրջ մեկ մլն ադրբեջանցի հայտնվել է փախստականի և տարհանվածի կարգավիճակում։ Այս ամենը, ըստ միջազգային և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների, պահանջում է  անհապաղ հասնել կենսունակ խաղաղության»։ 

Բարաք Օբամային ուղղված նամակում նաև նշվում է, թե Հայաստանի իշխանությունների իրատեսության դեպքում  կշահեն բոլոր կողմերը. կվերականգնվեն բոլոր  հաղորդակցությունները, կբացվի նաև հայ-թուրքական սահմանը։

 

Ըստ «Bakililar.AZ»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը