Թուրքմենստանի արտգործնախարարությունը դատապարտել է «Կասպից ծովի հարցում Ադրբեջանի միակողմանի գործողությունները»
Թուրքմենստանի արտգործնախարարությունը տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հոդված է հրապարակել, որում մասնավորապես ասվում է. «Կասպյան տարածաշրջանն այսօր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական կարևորագույն կենտրոններից մեկն է։ Ինչպես հայտնի է, 2007թ. Թեհրանում կայացել է մերձկասպյան երկրների ղեկավարների երկրորդ գագաթաժողովը։ Հաշվի առնելով Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին Կոնվենցիայի համաձայնեցման զգալի աստիճանը՝ Թուրքմենստանը պաշտպանել է Թեհրանում հնչած առաջարկը, այն է՝ առավել ուշադիր լինել հնգակողմ համաձայնագրի շրջանակներում ձկնորսության, նավագնացության և Կասպից ծովի կենսառեսուրսների ռացիոնալ օգտագործման ոլորտներում զուգահեռաբար ընթացող ծրագրերի նկատմամբ...Ելնելով դրանից՝ Թուրքմենստանն անթույլատրելի է համարում Կասպից ծովի հետ կապված միակողմանի որևէ նախաձեռնություն։ Դա միանշանակ տարածվում է նաև Կասպից ծովի նավթահանքերի շահագործման վրա»։ Հոդվածում Թուրքմենստանի արտգործնախարարությունը դատապարտել է «Կասպից ծովի հարցում Ադրբեջանի միակողմանի գործողությունները»՝ ընդգծելով, որ Թուրքմենստանն ու Ադրբեջանը պետք է հստակ սահմանազատեն Կասպից ծովի հատակն ու ընդերքը։
Թուրքմենստանի արտգործնախարարությունը դատապարտել է «Կասպից ծովի հարցում Ադրբեջանի միակողմանի գործողությունները»
Ըստ «Regnum»-ի։