ՌԴ ԱԳ նախարար. «Արևմուտքի հետ հարաբերություններում Վրաստանն այլևս խոչընդոտ չէ»
«Վրացական հարցն այլևս չի խանգարում Արևմուտքի հետ հարաբերություններին. դա հաստատեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Մոսկվա»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում Լավրովն ասել է նաև, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը ծրագրավորված չէր, բայց պետք էր այնտեղ փրկել մարդկանց կյանքը։
Նախարարը խոստովանել է, որ «տեղեկատվական պատերազմը դեռևս շարունակվում է», սակայն դա «հին մտածելակերպի արձագանքն է». «կատարվածն անդառնալի է»։ «Իրողությունն ակնհայտ է. այն ոչ մի տեղ չի կորչի»,-նշել է Լավրովը։

Ըստ «ИТАР-ТАСС»-ի