ԱՄՆ փոխնախագահն ու Սահակաշվիլին հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ հեռախոսազրույցում իր մտահոգությունն է արտահայտել տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ։ Այս մասին օգոստոսի 5-ին հաղորդել է «AFP» գործակալությունը։
Ինչպես նշել է գործակալությունը, Բայդենի և Սահակաշվիլիի միջև հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել նույն թեմայի շուրջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցից մի քանի ժամ անց։
Ինչպես հաղորդել է AFP-ն, Բայդենը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել «խուսափել գործողություններից, որոնք ուղղված են իրավիճակի ապակայունացմանը»։ Բայդենը Սահակաշվիլիին տեղեկացրել է նաև, որ ԱՄՆ-ը նախկինի պես «աջակցում է վրացական ժողովրդավարությանը»։