Լրահոս

14.01.2014 11:38


Ուղտերի թքելու մասին խնդիրների դասագիրք ԿԳՆ–ի կողմից երաշխավորված չէ

Ուղտերի թքելու մասին խնդիրների դասագիրք ԿԳՆ–ի կողմից երաշխավորված չէ

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սոցիալական ցանցում տեղադրված մաթեմատիկական «խնդիրները» Ա. Առնաուդյանի և Գ. Բեդիրյանի հեղինակած «Մաթեմատիկա տանը և դպրոցում» գրքից են:
«Այն 6-9 տարեկանների համար նախատեսված ձեռնարկ է: Գրքի 1-ին մասը հրատարակվել է 2008 թվականին, 2012 թվականին հրատարակվել է 2-րդ մասը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում:

Սույն ձեռնարկը նախարարության կողմից երաշխավորված չէ:

Այն ո՛չ դասագիրք է, ո՛չ մեթոդական նյութ, ո՛չ էլ ուսումնաօժանդակ նյութ»,–գրել է Աշոտյանը:
Հիշեցնենք, որ օգտատերերի լայն քննարկման առարկա էին դարձել այդ գրքում տեղ գտած խնդիրները, որոնք պարունակում էին մասնավորապես հետևյալ արտահայտությունները. «Ուղտերը քանի՞ անգամ Սոսի վրա թքեցին», «Ավագը քանի՞ կոնֆետ պիտի խլի, որպեսզի եղբայրների միջև հավասարություն հաստատվի», «Արդեն լողացած Գոռիկը դեռ քանի՞ րոպե էր ճղճղում», «Ծառի գագաթին քանի՞ տատիկ էր թառել» և այլն։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը