Միքայել Մելքումյան. «Ռոբերտ Քոչարյանի փաստարկները հիմնավոր են»
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի բերած փաստարկները, մասնավորաբար, շինարարության հետ կապված խնդիրների վերաբերյալ, հիմնավոր են. «2000-2008 թվականներին տնտեսության զարգացման բանաձեւը գտնվել էր ու դա շինարարությունն էր, որը իր հերթին զարգացնում էր մյուս ոլորտները»,- ասել է նա Առավոտի հետ զրույցում:
Առավել կոնկրետացնելով ասելիքը, մեր զրուցակիցը բերում է թվեր` 2008 թվականին կար մոտ 840 միլիարդ դրամի շինարարական ծավալ, իսկ այժմ` 400 միլիարդից էլ քիչ է: Այսինքն, երկու անգամից ավելի նվազել են շինարարական ծավալները, ինչը նշանակում է, որ ներդրումային միջավայրը նպաստավոր չէ: «Իսկ շինարարությունը դա նշանակում է շինանյութերի արտադրություն, տրանսպորտի ոլորտի աշխատանք, ճարտարապետություն, նախագծային աշխատանքներ, մասնագետների աշխատանքներ: Այն տարիներին մոտ 170 հազար մարդ էր աշխատում: Այսինքն, այս առումով, հիմնվել նրա վրա, որ աշխարհում կա շինարարական փուչիկ հասկացություն, որը նշանակում է գրավադրված ակտիվների, հիփոթեքային ակտիվների փուչիկ, ես չեմ համաձայնի Հայաստանի համար: Աշխարհում, այո կա, բայց Հայաստանին դա բնորոշ չի, որովհետեւ Հայաստանում շինարարության ոլորտում ներդրված գումարները բացարձակ հիփոթեկային հիմքով չեն եղել, եղել են նաեւ այլ բնույթի»,- ասաց Միքայել Մելքումյանը: ԲՀԿ-ական պատգամավորի այս հակադարձումները վերաբերվում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` դեռ անցյալ տարեվերջին Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած քննադատության պարզաբանումներին: Վարչապետի պարզաբանումներին հետեւեց Ռոբերտ Քոչարյանի արձագանքը, որտեղ անդրադարձ կար նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին ու ՌԴ-ի հետ ստորագրած գազային պայմանագրերին: ԲՀԿ-ական պատգամավորը հիշեցնում է, որ խորհրդարանական քննարկումներում ԲՀԿ-ն քանիցս ասել է, որ այդ ռեֆորմը վստահություն չի ներշնչում: Բերվել են Սլովակիայի, Արգենտինայի եւ այլ երկրների օրինակները, որոնք բավական կարճ ժամանակահատվածում եւ քաղաքական վայրիվերումների արդյունքում հրաժարվեցին այդ համակարգից` գումարները շահառուներին վերադարձնելով: «Ես կարծում եմ, որ դա բավական ռիսկային է, քանի որ, եթե այսօր գումարներ ենք հավաքում, որպեսզի ֆինանսական միջնորդությունները զարգացնենք, ապա համապատասխան գումարներ տալու համար, այդ գումարները պետք է ներդրվեն այնտեղ, որտեղ որ տնտեսական աճն ավելի է, քան Հայաստանում: Այսինքն, դրանց մեծ մասն անպայման դուրս է գնալու եւ հինգ տոկոսը բավական մեծ բեռ է թե քաղաքացու, թե պետբյուջեի համար»: Մանրամասները՝ aravot.am–ում։:
Միքայել Մելքումյան. «Ռոբերտ Քոչարյանի փաստարկները հիմնավոր են»
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի բերած փաստարկները, մասնավորաբար, շինարարության հետ կապված խնդիրների վերաբերյալ, հիմնավոր են. «2000-2008 թվականներին տնտեսության զարգացման բանաձեւը գտնվել էր ու դա շինարարությունն էր, որը իր հերթին զարգացնում էր մյուս ոլորտները»,- ասել է նա Առավոտի հետ զրույցում:
Առավել կոնկրետացնելով ասելիքը, մեր զրուցակիցը բերում է թվեր` 2008 թվականին կար մոտ 840 միլիարդ դրամի շինարարական ծավալ, իսկ այժմ` 400 միլիարդից էլ քիչ է: Այսինքն, երկու անգամից ավելի նվազել են շինարարական ծավալները, ինչը նշանակում է, որ ներդրումային միջավայրը նպաստավոր չէ:
«Իսկ շինարարությունը դա նշանակում է շինանյութերի արտադրություն, տրանսպորտի ոլորտի աշխատանք, ճարտարապետություն, նախագծային աշխատանքներ, մասնագետների աշխատանքներ: Այն տարիներին մոտ 170 հազար մարդ էր աշխատում: Այսինքն, այս առումով, հիմնվել նրա վրա, որ աշխարհում կա շինարարական փուչիկ հասկացություն, որը նշանակում է գրավադրված ակտիվների, հիփոթեքային ակտիվների փուչիկ, ես չեմ համաձայնի Հայաստանի համար: Աշխարհում, այո կա, բայց Հայաստանին դա բնորոշ չի, որովհետեւ Հայաստանում շինարարության ոլորտում ներդրված գումարները բացարձակ հիփոթեկային հիմքով չեն եղել, եղել են նաեւ այլ բնույթի»,- ասաց Միքայել Մելքումյանը: ԲՀԿ-ական պատգամավորի այս հակադարձումները վերաբերվում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` դեռ անցյալ տարեվերջին Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած քննադատության պարզաբանումներին:
Վարչապետի պարզաբանումներին հետեւեց Ռոբերտ Քոչարյանի արձագանքը, որտեղ անդրադարձ կար նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին ու ՌԴ-ի հետ ստորագրած գազային պայմանագրերին: ԲՀԿ-ական պատգամավորը հիշեցնում է, որ խորհրդարանական քննարկումներում ԲՀԿ-ն քանիցս ասել է, որ այդ ռեֆորմը վստահություն չի ներշնչում: Բերվել են Սլովակիայի, Արգենտինայի եւ այլ երկրների օրինակները, որոնք բավական կարճ ժամանակահատվածում եւ քաղաքական վայրիվերումների արդյունքում հրաժարվեցին այդ համակարգից` գումարները շահառուներին վերադարձնելով: «Ես կարծում եմ, որ դա բավական ռիսկային է, քանի որ, եթե այսօր գումարներ ենք հավաքում, որպեսզի ֆինանսական միջնորդությունները զարգացնենք, ապա համապատասխան գումարներ տալու համար, այդ գումարները պետք է ներդրվեն այնտեղ, որտեղ որ տնտեսական աճն ավելի է, քան Հայաստանում: Այսինքն, դրանց մեծ մասն անպայման դուրս է գնալու եւ հինգ տոկոսը բավական մեծ բեռ է թե քաղաքացու, թե պետբյուջեի համար»:
Մանրամասները՝ aravot.am–ում։: