Լրահոս

13.01.2014 19:43


Սիրիայի վերաբերյալ մարդասիրական գիտաժողովը տեղի կունենա Հռոմում փետրվարի 3-ին

Սիրիայի վերաբերյալ մարդասիրական գիտաժողովը տեղի կունենա Հռոմում փետրվարի 3-ին

Միջազգային գիտաժողովը՝ նվիրված Սիրիայի մարդասիրական խնդիրներին, տեղի կունենա Հռոմում փետրվարի 3-ին՝ ՄԱԿ–ի մասնակցությամբ։ Այս մասին, «Росбалт»–ի փոխանցմամբ, տեղեկացրել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Էմմա Բոնինոն Փարիզում «Սիրիայի ընկերներ» խմբի հանդիպման ավարտին։ Նախարարի խոսքերով՝ հունվարի 16-ին Քիմիական զենքն արգելող կազմակերպության ղեկավար Ահմեդ Ուզյումջյուն կհայտարարի նաև, թե իտալական որ նավահանգստից կտանեն Սիրիայից ոչնչացման ենթակա քիմիական զենքը։ Ըստ ՔԶԱԿ–ի՝ 2014–ի հունիսի վերջին սիրիական քիմիական զենքը պետք է ամբողջությամբ ոչնչացված լինի։

Այս խորագրի վերջին նյութերը