ՀԱԿ հայտարարությունը Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ
Փաստահավաք խումբը հուլիսի 29-ին հրապարակել է իր նոր, թվով երրորդ զեկույցը, որը պարունակում է ոստիկանական զորքերի զինվոր Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների փորձագիտական ուսումնասիրումը: Զեկույցը պարունակում է անհերքելի փաստեր այն մասին, որ Տիգրան Աբգարյանը նախ դաժանաբար ծեծվել է, իսկ հետո գնդակահարվել է ավտոմատ զենքի ընդհուպ կրակահերթով: Հրապարակված փաստերը և մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հատուկ քննչական ծառայությունը դիտավորյալ կեղծել է իրեղեն ապացույցները և կոծկել իրողությունը՝ հիմնավորելու համար իշխանությունների կողմից հորինված այն վարկածը, թե, իբր, ցուցարարները մարտի 1-ին հրազեն են կիրառել և նրանց հեռահար կրակոցից է զոհվել ոստիկանության զինվորը: Նաև մամուլում բազմաթիվ փաստարկված հրապարակումներ եղան, որոնք ապապցուցում են, որ իրականում Տիգրան Աբգարյանը գնդակահարվել է իր հրամանատարներից մեկի կողմից:
Փաստահավաք խմբի առաջին զեկույցն ապացուցել է, որ քննությունը կեղծել է նաև կապիտան Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքները նույն նպատակով՝ ապացուցելու համար, իբր, նա մահացել է ցուցարարների կողմից նետած նռնակի պայթյունի հետևանքով: Զեկույցից պարզվում է, որ իրականում պայթել է նրա մոտ եղած նռնակը:
Այս երկու դրվագը, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ 8 զինվոր վիրավորվել են ցուցարարների կիրառված հրազենից, իշխանությունների կողմից օգտագործվեցին որպես մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ հրազենի գործադրման, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 8 քաղաքացիական անձ, և կան բազմաթիվ վիրավորներ, որոնք դարձել են հաշմանդամ կամ ունեն առողջության անշրջելի կորուստ։ Նույն այդ կեղծիքն օգտագործվեց նաև երկրում արտակարգ դրություն հայտարարելու և ժողովրդավարական ազատությունները սահմանափակելու նպատակով:
Առ այսօր որևէ փաստ չի հրապարակվել հրազենից վիրավորված այդ առեղծվածային 8 զինվորների մասին, իսկ փաստահավաք խմբի հրապարակած փաստերը և ուսումնասիրությունները վկայում են, որ ոստիկանության կողմից սպանվածները նույնպես զոհվել են ռեժիմի ապօրինի գործողությունների պատճառով: Այն, ինչ ի սկզբանե ակնհայտ էր, և ինչի մասին Կոնգրեսը բազմիցս հայտարարել է, այսօր ապացուցվում է անառարկելի փաստերով. մարտի 1-ին տեղի է ունեցել սառնասրտորեն հաշվարկված դիտավորյալ սպանդ, որը կազմակերպվել է իշխող վարչախմբի կողմից և հետապնդել է մեկ նպատակ. սեփական ժողովդի մեջ վախի մթնոլորտի արմատավորմամբ և ժողովրդավարական ազատությունների սահամանփակամամբ պահպանել իշխանույթունը, որի օրինականությունը վիճարկվում էր համաժողովրդական բողոքների միջոցով:
Սրանով, սակայն, վարչախմբի հանցագործությունները չեն սահմանափակվում: Դատախազությանը, քննչական մարմիններին և դատական ատյաններին տրված ապօրինի հրահանգներով վարչախումբը նրանց պարտադրել է քրեորեն հետապդելի արարքներ կատարել. այն է՝ պաշտոնեական կեղծիք, ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական անգործություն, մեղադրանքի կեղծ ապացույցների ստեղծում, ինչի պատճառով ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչներ հանիրավի մեղադրվեցին և դատապարտվեցին չգործած հանցանքների համար, մինչդեռ իրական հանցագործները մինչև հիմա անպատիժ են մնացել:
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ Հայաստանում օրինական իշխանության պայմաններում դատական կարգով պատասխան են տալու ինչպես հանցավոր ու ապօրինի հրամաններ տվողները, այնպես էլ դրանց կատարողները։