Լրահոս

13.01.2014 19:49


Տոկիոյում կայացել է ռուս–ճապոնական մարտարվեստների փոխանակման տարվա հանդիսավոր բացումը

Տոկիոյում կայացել է ռուս–ճապոնական մարտարվեստների փոխանակման տարվա հանդիսավոր բացումը

Երկուշաբթի Ճապոնիայում Տոկիոյի «Բուդոկան» գլխավոր մարզական համալիրում կայացավ ռուս–ճապոնական մարտական արվեստների փոխանակման տարվա հանդիսավոր բացումը։ «ИТАР–ТАСС»–ի փոխանցմամբ՝ 2014–ը ռուս–ճապոնական մարտարվեստի փոխանակման տարի հայտարարելու համաձայնությանը երկու երկրների առաջնորդները հասել էին անցած տարվա հանդիպմանը։ Միջոցառմանը մասնակցել են ՌԴ Սպորտի նախարարության և Մարտական արվեստների ռուսաստանյան միության ներկայացուցիչները։ Արարողության բացման ընթացքում ժամանակակից մարտարվեստի ինն ուղղությունների ցուցադրական ելույթներ են ներկայացվել։ Ռուսական պատվիրակությունը ներկայացրել է Ամառային սպորտաձևերի վարչության և աշխարհի Ֆուտբոլի առաջնության նախապատրաստման համակարգող տնօրեն Գրիգորի Կաբելսկին։

«Երկկողմանի մարտարվեստի ոլորտում փոխանակման տարին աննախադեպ իրադարձություն դարձավ ռուս–ճապոնական սպորտային համագործակցության պատմության մեջ»,–ընդգծել է Կաբելսկին։ Հաստատվել է երկկողմանի փոխանակման տարվա խորհրդանիշը, որն ընտրվել է համապատասխան մրցույթի արդյունքում՝ անցկացված Ռուսաստանում և Ճապոնիայում անցած տարի։ Մրցույթի հաղթող ճապոնուհի Օտակէ Տոմոմին խորհրդանիշը պատկերել է սրտի տեսքով, որի եզրերը ճապոնացի ու ռուս մարտարվեստի վարպետների կառուցվածքի ձևով են պատկերվել։

Այս խորագրի վերջին նյութերը