Քաղաքագետ. «Սիրիայում հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում»
Այսօրվա ասուլիսին քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը համոզմունք է հայտնել, որ Սիրիայում հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում:
«Ոչ մեկի համար դա արդեն գաղտնիք չէ»,–ընդգծել է քաղաքագետը՝ նշելով, որ այս փաստի մասին արդեն բարձրաձայնում են արևմտյան մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ:
«Մարդուն բռնում են, ասում են՝ կա՛մ «ռադ եղիր» երկրից, կա՛մ դավանափոխ եղիր։ Դա տեղի է ունենում ամբողջ հայաբնակ շրջաններում: Սա մաքուր ցեղասպանություն է։ Էլ ի՞նչ ապացույց է պետք: Բոլորը գիտեն, որ Սիրիայում հիմնական քրիստոնյա համայնքը կազմում են հայերը, և եթե նման քաղաքականություն է տարվում, ուրեմն դա հենց հայերի դեմ է ուղղված»,-ասել է բանախոսը։

7or.am