Լրահոս

13.01.2014 19:26


Իրանին կվերադարձվեն սառեցված ակտիվները

Իրանին կվերադարձվեն սառեցված ակտիվները

«Ռոսբալտը», «Ռոյթերսին» հղումով, գրում է, որ սառեցված 4.2 մլրդ դոլարից 550 մլն–ն, միջուկային ծրագիրը կասեցնելու դիմաց, Իրանը կստանա փետրվարի սկզբին։ Կախված Թեհրանի հետագա քայլերից՝ իբրև փոխհատուցում՝ մաս–մաս կվերադարձվեն նաև մնացած ակտիվները։

Աղբյուրը նշում է, որ հաջորդ գումարը՝ 450 մլն դոլարի չափով, Իրանը կստանա մարտի 1–ին, այնուհետև՝ մարտի 7–ին, ապրիլի 10–ին և 15–ին, մայիսի 14–ին, հունիսի 17–ին և հուլիսի 20–ին։

Հիշեցնենք, որ Իրանը նոյեմբերին միջուկային ծրագրի շուրջ փոխհամաձայնության եկավ համաշխարհային առաջնորդների հետ՝ պարտավորվելով դադարեցնել ուրանի հարստացումը 5 %–ից ավելի։

Այս խորագրի վերջին նյութերը