Մեկնաբանություն

13.01.2014 11:55


Զգո՞ւմ եք ձեր գլխի գալիքը

Զգո՞ւմ եք ձեր գլխի գալիքը

Տիգրան Սարգսյանն սկսում է արդարանալ։ Ավելի ճիշտ՝ փորձում է։ Դա լավ է։ Նշանակում է՝ սկսել է զգալ գլխի գալիքը։ Վարչապետի՝ Հայաստանի տնտեսության նախկին և ներկա վիճակների համեմատականները զավեշտալի են։ Դրանց մասնագիտական վերլուծությանը, առանց խուճուճ ձևակերպումների, կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://www.7or.am/am/news/view/61838/։

Իսկ համեմատականներ այսօր յուրաքանչյուրս է անցկացնում։ Ինչպիսի՞ն էր շարքային քաղաքացու վիճակը մինչև Տիգրան Սարգսյանի «գալուստն» ու այսօր։ Քանի՞ ձեռնարկություն փակվեց նրա վարչապետության օրոք, քանի՞սը սնանկացան, քանի՞սը «քցվեցին», քանի՞սն ընկան դատարանների դռները, քանի՞սը... քանի՞սը... քանի՞սը...

Եվ, ի վերջո, բացատրե՛ք՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ սնանկացող ու դատարկվող երկրի վարչապետը, ըստ ներկայացրած հայտարարագրի, հետևողականորեն հարստանում է։ Այս համեմատակա՛նը հիմնավորեք...

Արտագաղթի մասին էլ արդեն խոսելը դարձել է հոգնեցուցիչ։ Ուզո՞ւմ եք իմանալ Ձեր անձի, Ձեր վարչապետության, Ձեր վերադասի և ընդհանրապես գործող իշխանության իրական գնահատականը՝ շրջե՛ք Հայաստանով մեկ։ Կտեսնեք Ձեր իսկ սարքած «Հայկական աշխարհը»՝ իրական գաղջը։ Եթե իրականության զգացողությունը վերջնականապես չի լքել Ձեզ, պետք է մտահոգվեք։ Չէ, իսկապես մտահոգվելու է, երբ այս քանակի մարդ զզվանքով ու ատելությամբ է լցված անձիդ նկատմամբ։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը