Ճիշտ այսօրվա մեր իրականությունն է նկարագրել Հովհաննես Թումանյանը. «Ժողովուրդըերբեքլավչիհասկացել, այժմէլլավչիհասկանումևմիշտէլլավչիհասկանալու։Նամիշտնայելէիրմեջզանազանմիջոցներովանունհանածգործիչներիերեսինուգնացելէնրանցետևից, ևվայէնժողովրդիմեղքը, որիգործիչներըէնքանխղճմտանքչենունենալ, որիրենցփոքրիկանձերնուկրքերըկդարձնենհասարակությանզբաղմունքիառարկաևիրենցչնչինանձնական
Չեմ ասում քաղաքական իրականությունը, քանի որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է, որպեսզի քաղաքականությունը արժեզրկվի, չքվի-վերանա, քաղաքական դաշտը դառնա անապատ: Փոխարենը ասպարեզ է նետել զանազան «գործիչների», շոու-բիզի ներկայացուցիչների, «վաքսի վրայի մեյմունների», պստիկ բանսարկուների, դեղին-կարմիր ջոկատայինների, դեղնակտուց կարմրաթուշ դրոշակակիրների, տարբեր ռանգի դիմակազերծված սրիկաների, նորաբողբոջ լիդերիկների ու «փորձագիտական» սազանդարների խմբերի:
Եվ սրանք իրենց փոքրիկ անձերն ու կրքերը դարձրել են հասարակության զբաղմունքի առարկա եւ իրենց չնչին անձնական հաշիվների շուրջը փոթորիկներ են բարձրացնում՝ այդ ամենին տալով մեծ խնդիրների կերպարանք:
Եվ այս ամենով «քաղաքականության» պատրանք են ստեղծում ու այս ամենն էլ նկատի առնելով Տիգրան Սարգսյանը փորձում է բոլորիս ներկայացնել, թե իբր երկրում խոսքի ազատության «աննախադեպ ցուցանիշ» է արձանագրվել:
Էդ որ՞ն է խոսքի ազատությունը. այս կամ այն հայհոյաբերան պատգամավորի բիոզուգարանայինից էլ ցածր մակարդակի բառապաշարի տիրաժավորումն ու այդ թեմայի շարունակական «արծարծումները» լրատվամիջոցներո՞ւմ: Սրանից–նրան խոսք տանել–բերելն ու այդ ամենը ամենայն լրջությամբ հանրությանը մատուցե՞լը:
Եվ ամենազավեշտականը՝ «անթել հեռախոսի» դեր ստանձնած լրատվամիջոցներում տեղ գտած «քուչի կռվի» մակարդակի հակադարձումների հիման վրա «գեոպոլիտիկ» եզրահանգումներով «վերլուծություններ» թխե՞լը:
«Ժողովուրդը երբեք էլ լավ չի հասկացել եւ միշտ էլ լավ չի հասկանալու» ինչն-ինչոց է: Հենց այս նշանաբանով էլ առաջնորդվում է Սերժ Սարգսյանը: Ուրեմն՝ «հուպ տվեք» ամենաանտրամաբանական թեմաները ու թող ժողովուրդը ամիսներով «որոճա»:
Հենց դրանով էլ զբացված են Բաղրամյան 26-ի լրատվամիջոցները:
Մի պահ մտածում ես՝ լավ, «ՍԱՍ-ի Արտակն» էր ու էդ անտեր կոկորդիլոսները չէր բերում Հայաստան։ Հետաքրքիր է, ինչով էր զբաղված լինելու հանրային միտքը:
Վստահ եղեք, լրատվամիջոցները էլի ինչ-որ մի թեմա շրջանառության մեջ կդնեին, որպեսզի հանկարծ չխաթարվեր իշխանական վերնախավի անդորրը:
Դե, ասենք, հարայ-հրոցային շուխուրը միշտ կա ու կա. Լիլուն է ավտովթարի ենթարկվել կամ մերկ լուսանկարվել, չգիտեմ՝ էն մյուս «սիրված դերասանն» է թունավորվել ու ընկել հիվանդանոց, հետո՝ հաջորդ «գլամուռային» դեմքն է վթարի ենթարկվել, սա է փոխել իմիջը, նա է «քիթը ապերացիա արել», էն մյուսը գողացել է էն մյուս աստղի զգեստի դիզայնը, իրար հետ «վիճվել են ու խռով» են մեկելը՝ աղջիկ էր ու հիմա դարձել է տղա ու «նկարվել է իր սիրած ընտրյալի հետ»:
Էս զառանցանքը տենդագին տարածում են լրատվամիջոցները ու ժողովուրդը սկսում է ակտիվորեն քննարկել սույն չնչին մարդուկների կյանքն ու իրանց հետ իբր տեղի ունեցած իրադարձությունները:
Նույն էլ «ամպհովանիի» պատմությունն էր: Քննարկում, քննարկում ու «վերլուծում» ենք, իսկ նրանց ամպհովանին բռնել տվողը հանգիստ մեկնել է արձակուրդ. Դե, բռնողները՝ գնացեք ջառմեն քաշեք:
Ախր, ոչ ոք չի կարող մարդուն «փչացնել»՝ եթե այդ մարդը չցանկանա: Եվ հետո, հայ մտավորականության մեծ մասը միշտ էլ «ամպհոնավի է բռնել» այսինքն՝ միշտ էլ պալատին քծնել է: Եվ եթե այդ դեպքը ակնհայտ է, ապա դա չի նշանակում, թե ժամանակներում ու այլ հանգամանքներում մշակույթի այլ գործիչներ չեն «բռնել»: Պալատին մերձենալու եւ ծառայելու ձեւերը բազմազան են եւ շատ հաճախ դա արվել ու արվում է խիստ գաղտնի: Եվ դեռ հարց է, նրանցից որի ստորաքարշության չափն է ավելի մեծ՝ ակնհա՞յտ, թե՞ գաղտնի «բռնողների»:
Երկրում այնպիսի մթնոլորտ ու իրավիճակ են ստեղծել, որ գործ դրստելու, կյանքդ համեմատաբար խաղաղ անցկացնելու համար կամ պետք է քծնել կամ ստել կամ դավաճանել սկզբունքներիդ կամ էլ լուռ ու մունջ քաշվել խեցու մեջ ու անտարբեր ու անհաղորդ ապրել: Կամ էլ՝ «պատվերով համերգի» շրջանակներում լոկալ «պայքարի» ցուցադրական թամաշաների շարքի մասնակից դառնալ:
Սա է զարհուրելին, այս գաղջությունը, որի հեղինակը նստած է Բաղրամյան 26-ում:
Պարոնա՛յք, ինչո՞վ ենք զբաղված
Ճիշտ այսօրվա մեր իրականությունն է նկարագրել Հովհաննես Թումանյանը. «Ժողովուրդը երբեք լավ չի հասկացել, այժմ էլ լավ չի հասկանում և միշտ էլ լավ չի հասկանալու։ Նա միշտ նայել է իր մեջ զանազան միջոցներով անուն հանած գործիչների երեսին ու գնացել է նրանց ետևից, և վայ էն ժողովրդի մեղքը, որի գործիչները էնքան խղճմտանք չեն ունենալ, որ իրենց փոքրիկ անձերն ու կրքերը կդարձնեն հասարակության զբաղմունքի առարկա և իրենց չնչին անձնական
հաշիվների շուրջը փոթորիկներ հարուցանելով կտան մեծ խնդիրների կերպարանք։
Վա՜յ էն ժողովրդին»։
Չեմ ասում քաղաքական իրականությունը, քանի որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է, որպեսզի քաղաքականությունը արժեզրկվի, չքվի-վերանա, քաղաքական դաշտը դառնա անապատ: Փոխարենը ասպարեզ է նետել զանազան «գործիչների», շոու-բիզի ներկայացուցիչների, «վաքսի վրայի մեյմունների», պստիկ բանսարկուների, դեղին-կարմիր ջոկատայինների, դեղնակտուց կարմրաթուշ դրոշակակիրների, տարբեր ռանգի դիմակազերծված սրիկաների, նորաբողբոջ լիդերիկների ու «փորձագիտական» սազանդարների խմբերի:
Եվ սրանք իրենց փոքրիկ անձերն ու կրքերը դարձրել են հասարակության զբաղմունքի առարկա եւ իրենց չնչին անձնական հաշիվների շուրջը փոթորիկներ են բարձրացնում՝ այդ ամենին տալով մեծ խնդիրների կերպարանք:
Եվ այս ամենով «քաղաքականության» պատրանք են ստեղծում ու այս ամենն էլ նկատի առնելով Տիգրան Սարգսյանը փորձում է բոլորիս ներկայացնել, թե իբր երկրում խոսքի ազատության «աննախադեպ ցուցանիշ» է արձանագրվել:
Էդ որ՞ն է խոսքի ազատությունը. այս կամ այն հայհոյաբերան պատգամավորի բիոզուգարանայինից էլ ցածր մակարդակի բառապաշարի տիրաժավորումն ու այդ թեմայի շարունակական «արծարծումները» լրատվամիջոցներո՞ւմ: Սրանից–նրան խոսք տանել–բերելն ու այդ ամենը ամենայն լրջությամբ հանրությանը մատուցե՞լը:
Եվ ամենազավեշտականը՝ «անթել հեռախոսի» դեր ստանձնած լրատվամիջոցներում տեղ գտած «քուչի կռվի» մակարդակի հակադարձումների հիման վրա «գեոպոլիտիկ» եզրահանգումներով «վերլուծություններ» թխե՞լը:
«Ժողովուրդը երբեք էլ լավ չի հասկացել եւ միշտ էլ լավ չի հասկանալու» ինչն-ինչոց է: Հենց այս նշանաբանով էլ առաջնորդվում է Սերժ Սարգսյանը: Ուրեմն՝ «հուպ տվեք» ամենաանտրամաբանական թեմաները ու թող ժողովուրդը ամիսներով «որոճա»:
Հենց դրանով էլ զբացված են Բաղրամյան 26-ի լրատվամիջոցները:
Մի պահ մտածում ես՝ լավ, «ՍԱՍ-ի Արտակն» էր ու էդ անտեր կոկորդիլոսները չէր բերում Հայաստան։ Հետաքրքիր է, ինչով էր զբաղված լինելու հանրային միտքը:
Վստահ եղեք, լրատվամիջոցները էլի ինչ-որ մի թեմա շրջանառության մեջ կդնեին, որպեսզի հանկարծ չխաթարվեր իշխանական վերնախավի անդորրը:
Դե, ասենք, հարայ-հրոցային շուխուրը միշտ կա ու կա. Լիլուն է ավտովթարի ենթարկվել կամ մերկ լուսանկարվել, չգիտեմ՝ էն մյուս «սիրված դերասանն» է թունավորվել ու ընկել հիվանդանոց, հետո՝ հաջորդ «գլամուռային» դեմքն է վթարի ենթարկվել, սա է փոխել իմիջը, նա է «քիթը ապերացիա արել», էն մյուսը գողացել է էն մյուս աստղի զգեստի դիզայնը, իրար հետ «վիճվել են ու խռով» են մեկելը՝ աղջիկ էր ու հիմա դարձել է տղա ու «նկարվել է իր սիրած ընտրյալի հետ»:
Էս զառանցանքը տենդագին տարածում են լրատվամիջոցները ու ժողովուրդը սկսում է ակտիվորեն քննարկել սույն չնչին մարդուկների կյանքն ու իրանց հետ իբր տեղի ունեցած իրադարձությունները:
Նույն էլ «ամպհովանիի» պատմությունն էր: Քննարկում, քննարկում ու «վերլուծում» ենք, իսկ նրանց ամպհովանին բռնել տվողը հանգիստ մեկնել է արձակուրդ. Դե, բռնողները՝ գնացեք ջառմեն քաշեք:
Ախր, ոչ ոք չի կարող մարդուն «փչացնել»՝ եթե այդ մարդը չցանկանա: Եվ հետո, հայ մտավորականության մեծ մասը միշտ էլ «ամպհոնավի է բռնել» այսինքն՝ միշտ էլ պալատին քծնել է: Եվ եթե այդ դեպքը ակնհայտ է, ապա դա չի նշանակում, թե ժամանակներում ու այլ հանգամանքներում մշակույթի այլ գործիչներ չեն «բռնել»: Պալատին մերձենալու եւ ծառայելու ձեւերը բազմազան են եւ շատ հաճախ դա արվել ու արվում է խիստ գաղտնի: Եվ դեռ հարց է, նրանցից որի ստորաքարշության չափն է ավելի մեծ՝ ակնհա՞յտ, թե՞ գաղտնի «բռնողների»:
Երկրում այնպիսի մթնոլորտ ու իրավիճակ են ստեղծել, որ գործ դրստելու, կյանքդ համեմատաբար խաղաղ անցկացնելու համար կամ պետք է քծնել կամ ստել կամ դավաճանել սկզբունքներիդ կամ էլ լուռ ու մունջ քաշվել խեցու մեջ ու անտարբեր ու անհաղորդ ապրել: Կամ էլ՝ «պատվերով համերգի» շրջանակներում լոկալ «պայքարի» ցուցադրական թամաշաների շարքի մասնակից դառնալ:
Սա է զարհուրելին, այս գաղջությունը, որի հեղինակը նստած է Բաղրամյան 26-ում:
Վա՜յ էն ժողովրդին, որ այսքանը չի հասկանում:
Կիմա Եղիազարյան