Լևոն Զուրաբյան. «Սարգսյանը խաբված երեխայի իրավիճակում է հայտնվել»
-Սերժ Սարգսյանին խաբել են, ինքն էլ է դա ընդունում, երբ ասում է, որ չի գնա Թուրքիա, եթե ճանապարհը բացված չլինի,-անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ մասնավորապես՝ ֆուտբոլային դիվանագիտությանը՝ ասել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը։
-Դա նշանակում է, որ իրեն «ֆռռացրել են»։ Թուրքիան հասավ իր առջև դրված նպատակների իրականացմանը՝ ի հաշիվ Հայաստանի կողմից զիջումների, և Հայաստանը փոխարենը ոչ մի բան չի ստացել։ Այսօր Սերժ Սարգսյանը խաբված երեխայի իրավիճակում է հայտնվել։ Ցավոք, ինքը մենակ չէ այդ իրավիճակում. ամբողջ Հայաստանին է այդ իրավիճակի մեջ դրել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ համակարգողը։ Նա նշել է նաև, որ Սերժ Սարգսյանի այն հաշվարկը, թե հայ-թուրքական սահմանը կարող է բացվել անկախ ղարաբաղյան խնդրի կարգավորման զարգացումներից, «փուչ դուրս եկավ»։

7or.am