Լրահոս

04.08.2009 17:44


Քաղաքապետարանում խորհրդակցություն է տեղի ունեցել

Քաղաքապետարանում խորհրդակցություն է տեղի ունեցել

Օգոստոսի 4-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական խորհրդակցությունը վարել է քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը զեկուցել է, որ համաձայն քաղաքապետի հանձնարարականի՝ գույքագրվել են մայրաքաղաքի վարչական բոլոր շրջանների բակային տարածքները, որտեղ կշարունակվեն ասֆալտապատումը և բարեկարգումը, վերականգնվել է  Աթենքի փողոցին հարակից արգելապատնեշը:
Վ. Վարդանյանը զեկուցել է նաև, որ բակային տարածքներում կահավորված 69 խաղահրապարակներում արդեն իսկ տեղադրված են երեխաների համար նախատեսված խաղային տարբեր ատրակցիոններ, և այս ուղղությամբ նույնպես աշխատանքները շարունակական են:
Հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի փողոցներին հարակից հողային տարածքները և նախապատրաստական աշխատանքներ տանել 2010թ.-ից դրանցում զարդարուն սիզամարգեր ձևավորելու ուղղությամբ:
Քաղաքապետը ներկաներին մանրամասն ներկայացրել է Մոնրեալ կատարած այցի արդյունքները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայրաքաղաքին առնչվող մի քանի այլ խնդիրներ, որոնց լուծման վերաբերյալ եղել են քաղաքապետի կոնկրետ հանձնարարականները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը