Կարծիք

11.01.2014 12:01


Զարուհի Դիլանյան.

Զարուհի Դիլանյան.

«Ֆեյսբուքը» վերածվել է պատվեր կատարողների աշխատավայրի. մեկը փռշտում է, մեկ էլ տեսնում ես՝ իրար հետևից նույն ոգով նույն ուղղությամբ մի խումբ էլ է փռշտում, էն արագությամբ, որ չեն հասցնում անգամ իրար առողջություն մաղթել։ Աշխատելաոճն էլ, ասեմ, շատ պարզունակ է.

Օրինակ 1. էսօր թեման, ասենք, կոկորդիլոսն են սարքում, որ վերնախավի իսկական կոկորդիլոսներից մեզ շեղեն, էլի, հետո, որ ծաղկավաճառի վրա ապրողի շպիոնի անեկդոտի նման չբացվեն, սկսում են հարվածել էդ վերնախավի անմեղսունակ կոկորդիլոսներին, որոնց պոչը մեծերի բերանում է. սկսում են խոսել մենաշնորհների շուկայից՝ իբր դրանք իրենց ձեռքի գործն է, ու էս երկիրն անգլուխ է. էդ մենաշնորհներն էդ անմեղսունակ կոկորդիլոսներն են սարքում,

օրինակ 2. Ասենք՝ Երևանին վերաբերող հազար խնդրի միջից առանձնացնում են Տարոն Մարգարյանի պաշտպանության թեման. դե ճոխ է, սկանդալոտ. էլի շեղվեցինք.....,

օրինակ 3. հեչ որ չէ, մարդիկ, որոնց համար կրոնը զրոյի արժեք ունի, մեկ էլ ակտիվանում են աղանդների թեմայով. ինչո՞ւ, դե դա միշտ էլ քննարկվում է, հատկապես երբ ռեբուսներով խոսող մի ձյաձյա լուրջ դեմքով լուրջ թվեր է ասում՝ առանց ինչ-որ փաստ տալու ու հատկապես ընտրություններից առաջ, որ մարդիկ սկսեն ընտրությունների կեղծումների փոխարեն էդ աղանդների ու աղանդավորների թվերը հաշվել

օրինակ 4. Վերնախավը դավաճանած այս ու այն կուսակցությանը կպնել՝ էդ պահին ով շատ է համը հանում,

օրինակ 5. ....Շատ են ..շարունակելի.

Հ.Գ. Փռշտացե՛ք՝ ինչքան կուզեք, բայց առողջացե՛ք էլ, էլի. էսպես ճիշտ չի. նաև էսպիսի արջի ծառայություններով ու մարդկանց առօրեական խնդիրներից շեղելով՝ հասարակությունն եք անառողջ վիճակում պահում. հո բոլորը չգիտեն՝ դուք ով եք, միամիտ լայքում են, էլի ....

Հ.Գ. Ու սրանք սիրում են իրենց պիտակը աջ ու ձախ կպցնել. հլը մեկը համարձակվի ակնարկի, որ իրենք պատվերների մենյու գրողներ են...պահոոոոոոոո՜, էլ քաչալ շուն, էլ գող փիսո.....

Զարուհի Դիլանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը