Մաքսային միություն մտնելու որոշումը պայթեցրեց Բաղրամյան 26–ի ներքաղաքական բոլոր նախագծերը և վերջնականապես մարգինալացրեց «արևմտամետներին»։
Եթե նախկինում ԵՄ–ի հետ իբր ասոցացման գնացող Սերժ Սարգսյանին ծառայելու համար «ատմազկա» կար, ապա նախորդ տարվա սեպտեմբերի 3–ից հետո «արևմտամետները» մնացին իրենց իսկ կիրառած «պրյոմի» տակ։
Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններն էլ իրենց հերթին նպաստեցին հայաստանյան «արևմտամետների»փչացմանը։ Մի այլ կարգի «խուրդվեցին» նաև «անկախ» լրատվամիջոցները, որոնք հիմա բացառապես զբաղված են Տիգրան Սարգսյանի համար «օֆշորային» փաստաբանություն անելով և Սերժ ՍարգսյանիԳյուլիստան գնալը «ռուսական դավադրության կանխմամբ» արդարացնելով։
Սերժ Սարգսյանին հիմա նոր հաճախորդներ են պետք, բայց ահագին դժվարություններ կան։ «Ռուսամետ» դաշտում ինքն ու Զորի Գայկովիչն են։ Նեոգեղամյանները, հետևաբար, «արևմտամետ» դաշտից պետք է լինեն։ Սակայն, ինչպես արդեն նշեցինք, հին «արևմտամետները» շարքից դուրս են եկել։ Եվ ուրեմն, ՀՀԿ ղեկավարին նորաթուխ «արևմտամետներ» են պետք։ Այդ ուղղությամբ «քաստինգը» սկսված է, սակայն լրջագույն բարդություններ են առաջացել։
Բանն այն է, որ Պուտինի ու Մաքսային միության դեմ «կռիվ» տվողներով հեռու չես գնա։ Դժվար է նաև Սամվել Ալեքսանյանի հրաժարականը պահանջողներից «աղջիկ վախտվա» Գեղամյան ստանալը։ Մարդիկ էշ չեն, որ նման էժան քայլերին հավատան։ Հուժկու ասուլիսներով էլ բան դուրս չի գա։
Անհնար է նաև բացահայտված հաճախորդներին «մակիյաժով» բարեշրջելն ու հանրությանը «դայաղ» անելը։
Սերժ Սարգսյանին այս պայմաններում այլ բան չի մնում, քան Արթուր Բաղդասարյանին ու հայաստանյան քաղաքական դաշտի «սեքս–ական»Անի Զախարյանին ապավինելը։ Առաջինի հետ նա այս օրերին մեկնել է կարճատև հանգստի, իսկ երկրորդին նետել Գագիկ Ծառուկյանի դեմ «դհոլության»։
Ահա այսպիսի օրն է ընկել «արևմտամետության» ռահվիրա և Գյուլիստանի պայմանագրի ջատագով Սերժ Սարգսյանը։
Նեոգեղամյանների «քաստինգը» սկսված է
Մաքսային միություն մտնելու որոշումը պայթեցրեց Բաղրամյան 26–ի ներքաղաքական բոլոր նախագծերը և վերջնականապես մարգինալացրեց «արևմտամետներին»։
Եթե նախկինում ԵՄ–ի հետ իբր ասոցացման գնացող Սերժ Սարգսյանին ծառայելու համար «ատմազկա» կար, ապա նախորդ տարվա սեպտեմբերի 3–ից հետո «արևմտամետները» մնացին իրենց իսկ կիրառած «պրյոմի» տակ։
Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններն էլ իրենց հերթին նպաստեցին հայաստանյան «արևմտամետների» փչացմանը։ Մի այլ կարգի «խուրդվեցին» նաև «անկախ» լրատվամիջոցները, որոնք հիմա բացառապես զբաղված են Տիգրան Սարգսյանի համար «օֆշորային» փաստաբանություն անելով և Սերժ Սարգսյանի Գյուլիստան գնալը «ռուսական դավադրության կանխմամբ» արդարացնելով։
Սերժ Սարգսյանին հիմա նոր հաճախորդներ են պետք, բայց ահագին դժվարություններ կան։ «Ռուսամետ» դաշտում ինքն ու Զորի Գայկովիչն են։ Նեոգեղամյանները, հետևաբար, «արևմտամետ» դաշտից պետք է լինեն։ Սակայն, ինչպես արդեն նշեցինք, հին «արևմտամետները» շարքից դուրս են եկել։ Եվ ուրեմն, ՀՀԿ ղեկավարին նորաթուխ «արևմտամետներ» են պետք։ Այդ ուղղությամբ «քաստինգը» սկսված է, սակայն լրջագույն բարդություններ են առաջացել։
Բանն այն է, որ Պուտինի ու Մաքսային միության դեմ «կռիվ» տվողներով հեռու չես գնա։ Դժվար է նաև Սամվել Ալեքսանյանի հրաժարականը պահանջողներից «աղջիկ վախտվա» Գեղամյան ստանալը։ Մարդիկ էշ չեն, որ նման էժան քայլերին հավատան։ Հուժկու ասուլիսներով էլ բան դուրս չի գա։
Անհնար է նաև բացահայտված հաճախորդներին «մակիյաժով» բարեշրջելն ու հանրությանը «դայաղ» անելը։
Սերժ Սարգսյանին այս պայմաններում այլ բան չի մնում, քան Արթուր Բաղդասարյանին ու հայաստանյան քաղաքական դաշտի «սեքս–ական» Անի Զախարյանին ապավինելը։ Առաջինի հետ նա այս օրերին մեկնել է կարճատև հանգստի, իսկ երկրորդին նետել Գագիկ Ծառուկյանի դեմ «դհոլության»։

Սևակ Մինասյան