Լրահոս

04.08.2009 17:15


Թե ինչով է հարուստ Հայ ազգային կոնգրեսը

Թե ինչով է հարուստ Հայ ազգային կոնգրեսը

-Ղարաբաղի խնդրում, բնականաբար, ոչ միայն կուսակցություններն ունեն տարբեր դիրքորոշումներ, այլ նաև կուսակցությունների ներսում կան մարդիկ, ովքեր կարող են տարբեր հայացքներ ունենալ։ Դա չի նշանակում, որ մենք Ղարաբաղին վերաբերող որևէ հարցում չենք կարող համաձայնության գալ,-սա Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի պատասխանն է լրագրողների հարցին, թե ո՞րն է ՀԱԿ-ի՝ Արցախյան հիմնահարցի կարգավորման հայեցակարգը։

-Իրականում իրողությունը հակառակն է. ղարաբաղյան խնդրի կարգավորման բազմաթիվ ասպեկտների շուրջ մենք ունենք կատարելապես միասնական դիրքորոշում, որն արտահայտված է կոնգրեսի պաշտոնական հայտարարություններում։ Դա նշանակում է, որ կոնգրեսն ունի միասնական դիրքորոշում ղարաբաղյան հարցում։

Ըստ Զուրաբյանի, կան ասպեկտներ, որոնց շուրջ կոնգրեսում դեռ համաձայնություն չկա։

-Մենք դրան վերաբերվում ենք որպես հարստության աղբյուրի, դա մեզ համար տեսակետների հարստություն է։

Լրագրողները հիշեցրել են ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը, թե Արցախյան հիմնահարցի կարգավորումը կլինի փոխզիջումների տարբերակով։ Լևոն Զուրաբյանն ասել է, թե դա իր (Դավիթ Շահնազարյանի) կարծիքն է. «ՀԱԿ-ի դիրքորոշումները ներկայացված են պաշտոնական հայտարարություններում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը