Քաղաքական

10.01.2014 14:10


Իվետա Տոնոյան. ««Ժամանակ» թերթի հրապարակումը ծայրից ծայր սուտ է»

Իվետա Տոնոյան. ««Ժամանակ» թերթի հրապարակումը ծայրից ծայր սուտ է»

Այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կառավարության աջակցությամբ պատրաստվում է 150 մլն դոլար արժողությամբ նոր կազինո կառուցել Վերին Պտղնի գյուղում:

Zham.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հերքեց այս լուրերը՝ մասնավորապես նշելով, որ այդ հրապարակումը ծայրից ծայր սուտ է:

«Անկախ այն հանգամանքից, որ Գագիկ Ծառուկյանը շատ վաղուց չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, միևնույն է, որոշ լրատվամիջոցներ ջանասիրաբար շարունակում են ապատեղեկատվություն տարածել: Պարոն Ծառուկյանը շատ վաղուց իր բիզնեսը հանձնել է հավատարմագրային կառավարման՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին և պարզապես որոշ ձեռնարկություններում ունի բաժնեմասեր:

Ինչ վերաբերում է «Ժամանակ» թերթի հրապարակմանը, ապա այն ծայրից ծայր սուտ է: Հետևողական ապատեղեկատվության տարածման այդ լրատվամիջոցի որդեգրած քաղաքականությունն ինձ համար այլևս դադարել է զարմանալի լինել, սակայն այս անգամ արդեն գործ ունենք բացառիկ մասնագիտական անբարեխղճության հետ: «Ժամանակ» օրաթերթի լրագրողը նախորդ օրը ուշ երեկոյան այս հրապարակման մեջ զետեղված «տեղեկատվության» վերաբերյալ հարց էր ուղղել ինձ, որին ես խոստացել էի պատասխանել առավոտյան, սակայն, ինչպես պարզվեց, վերջինս նախընտրել է պարզապես ոտնահարելով մասնագիտական բարեկրթության տարրական կանոնները՝ հրապարակել չճշտված և սուտ տեղեկատվություն, ինչը, փաստորեն, հարիր է իրենց լրատվամիջոցի ոգուն:

Կրկնում եմ, որ հրապարակումն իրականության հետ որևէ առնչություն չունի»,- հայտարարեց Իվետա Տոնոյանը:

Այս խորագրի վերջին նյութերը