–2014 թվականը Հայաստանի ներքաղաքական կյանքում բեկումնային կլինի՞։
–Դժվարանում եմ ասել, բայց այս տարի, իսկապես, մի շարք հանգուցային խնդիրներ են լուծվելու։ Արտաքին քաղաքականության մասով՝ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը, իսկ ներքաղաքական դաշտում 2014թ. սպասվում են սահմանադրական փոփոխություններ։ Այստեղ էլ կուրվագծվեն իշխանությունների նախատեսած նպատակները՝ փորձել հեշտացնել 2017–18թթ. իրենց վերարտադրությունը։ Կարծում եմ՝ այս երկու հանգուցային հարցերի շուրջ գնալու է լուրջ բանավեճ, և եթե քաղաքական դաշտում, հատկապես սահմանադրական փոփոխությունների հետ կապված, ձևավորվի լուրջ քաղաքական կոնսոլիդացման կենտրոն, ապա այն կկարողանա ճնշել իշխանություններին և թույլ չտալ փորձել Սահմանադրությունը փոխել իրենց ուզած ձևով։
–Իսկ հնարավո՞ր չէ, որ ինչ–որ մի կայծից, նույնիսկ պատահական, անսպասելի, իրավիճակը պայթի, քանի որ զսպանակը ձգելու տեղ այլևս չկա։
–Այնպիսի կայծ, ինչպիսին Թունիսում եղավ, մի՛շտ հնարավոր է։ Բայց դա դժվար է կանխատեսելը։ Եթե որևէ մեկը կարող էր կանխատեսել, որ այդպիսի կայծ կլիներ Թունիսում, Եգիպտոսում կամ Լիբիայում, ապա այդ քաղաքագետին պետք է Նոբելյան մրցանակ տալ։ Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ այդպիսի կայծ հնարավոր է ամե՛ն օր, քանզի ցանկացած փոքր, նույնիսկ կենցաղային խնդիրը կարող է վերածվել քաղաքական մեծ հարցի։
-Ձեր կարծիքով, մարդիկ պետք է ոչ թե հույսը դնեն իշխանության բանականության և բարոյականության վրա, որ ինքնակամ կթողնեն, կգնան, այլ իրե՛նց սեփական ուժերին ապավինեն։
–Միանշանա՛կ, և վերջին 5–6 տարիներն ապացուցեցին դա։ Ուրիշ էլ ի՞նչ պետք է անեն իշխանությունները, որ մարդիկ հասկանան՝ իշխանությունն իր մեջ չի ռեֆորմացվում, առավել ևս՝ այսօրվա իշխանությունը։
–Ոչիշխանական 4 ուժերի համախմբումը բավարա՞ր է բեկում մտցնելու համար, թե՞ նաև քաղաքացիական հասարակության աջակցությունն է պետք ստանալ։
–Կարծում եմ, որ մե՛ծ կոնսոլիդացիա է պետք՝ հասարակության բոլոր շերտերի մասնակցությամբ։ Անգամ իշխանության մեջ էլ նորմալ մարդիկ կան, ովքեր հասկանում են՝ այսպես հնարավոր չէ՝ երկիրը զարգանա, և միայն մեծ կոնսոլիդացիայի պարագայում Հայաստանում փոփոխություններ կլինեն։ Այստեղ պետք է գործի ոչ թե քաղաքական ուժերին և քաղաքացիական հասարակությանը հակադարձելը, այլ համադրելը և կոնսոլիդացնելը։ Իհարկե, քաղաքացիական շարժումների մեջ էլ կան շրջանակներ, որոնք վերահսկողության տակ են։ Բայց դա չի նշանակում, որ բոլոր քաղաքացիական շարժումներն են այդպիսին։ Ուղղակի պետք է հարցը հստակ դնել. երկրի խնդիրները կարելի է լուծել միայն այն դեպքում, երբ տեղի կունենա մեծ կոնսոլիդացիա՝ քաղաքացիական ակտիվիստների, քաղաքական ուժերի, ամբողջ հասարակության, ժողովրդի, բիզնեսի աշխարհի և նույնիսկ իշխող կուսակցության ներկայացուցիչների։
Երվանդ Բոզոյան. «Մե՛ծ կոնսոլիդացիա է պետք»
Հարցազրույց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը