Քաղաքական

10.01.2014 12:54


16 օր հացադուլից հետո Շանթ Հարությունյանին ձու են տվել. նա ուշաթափվել է

16 օր հացադուլից հետո Շանթ Հարությունյանին ձու են տվել. նա ուշաթափվել է

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին, ով այսօր դադարեցրել էր 16 օր շարունակվող հացադուլը, «Դատապապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում ձու են տվել։ Նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է, որ ոչ դիետիկ, ծանր սնունդ ընդունելու հետևանքով իր պաշտպանյալն ուշաթափվել է:

Նա նաև նշել է, որ Շանթ Հարությունյանին պահում են անմարդկային պայմաններում. Դատապարտյալների հիվանդանոցում ջեռուցում չկա:

Շանթը շատ ոգեշնչված է, շնորհակալ է իրեն սատարողներից։ Ասում է, որ իր հոգին անկոտրում է, և շարունակելու է պայքարել,–ավելացրել է փաստաբանը:

Նրա խոսքերով՝ վարույթն իրականացնող քննչական խմբի ղեկավարն իրեն բանավոր տեղակացրել է, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ` Շանթ Հարությունյանը մեղսունակ է ճանաչվել:

Իսկ դատարանն էլ որոշել է ևս 2 ամսով երկարացնել Շանթ Հարությունյանի կալանքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը