Գնալով ուժեղանում են խոսակցությունները, թե շուտով, շատ շուտով խոշորները վերջապես բռնվելու են գլխից։ Անվերադարձ հրաժեշտ են տալու իրենց կաբինետներին ու հայտնվելու են քլորով ախտահանված, նամշահոտով «նառերին»։
Բնականաբար, հատուցման պահին էլ նրանք կփորձեն ինչ–որ ձևով պլստալ, ասենք՝ ընկնել համաներման տակ, առողջական վիճակով պայմանավորված՝ տեղափոխվել հիվանդանոց, բանտախուցը դարձնել հարմարավետ կահավորված սենյակ ու նման այլ բաներ։ Բայց, միևնույն է, սկզբում, թեկուզ մեկ ժամով, «հյուրընկալվելու» եք ընդհանուր խցում։ Ու այստեղ է, որ բախվելու եք մեկ այլ իրականության հետ։ Ձեր լպրծուն տեսակի համար իսկական փորձություն է լինելու։ Իհա՛րկե, արժանի եք ամեն տեսակ անարգանքի. ձեր ապրած կյանքով եք դրան հասել։ Բայց, մյուս կողմից էլ, զուտ մարդկայնորեն, մի տեսակ չենք կարող անհաղորդ մնալ թեկուզ ձեր նմաններին սպառնացող վտանգին։ Մերձավոր եք, չէ՞, ի վերջո։ Ուրեմն, լսե՛ք.
1. Երբ ձեր հետևից փակվի խցի դուռը, մեկ քայլ առաջ կանեք, շատ կարճ դադարից հետո, առանց հայացքը բարձրացնելու, նվաղած ձայնով (առավել ևս, որ ձեր ձայները հենց այդպիսին են) կբարևեք ներկաներին։
2. Բարևին կհետևի նստելու առաջարկ, բայց բոլոր տեղերը զբաղված են լինելու։ Փորձե՛ք կատակով հակադարձել, թե նստելու ժամանակը նոր է սկսվում, կամ նման մեկ այլ հայտնի արտահայտություն։ Չմոռանա՛ք՝ կրկին նվաղած ձայնով։
3. Պատասխանելիս հարցին՝ «Ինչի՞ ես ստեղ հայտնվել», թախանձագին խնդրում ենք չօգտագործել «օֆշոր», «ատկատ», «տեխնոպարկ» ու նման այլ, ձեզ հոգեհարազատ բառեր։ Ձեր ոտք դրած նոր աշխարհում բառերն այդ այլ կերպ կընկալվեն՝ դրանից բխող բոլոր «ատկատային» հետևանքներով։ Պատասխանե՛ք լակոնիկ՝ «քցելու»։
4. Ճշգրտող հարցին՝ ո՞ւմ, հանկարծ չանկեղծանաք, թե պետությանը կամ ժողովրդին։ Դրանք ձեր վերջին բառերը կլինեն։
5. Կոնկրետ անուններ էլ չտաք։ Ասենք՝ Փայլակին։ Ի՞նչ իմանաս՝ ովքեր են ձեզ հետ միասին նույն խցում գտնվում։ Ցրողական, լղոզված պատասխան տվեք։ Ձեզ համար էլ հո սովորական բան է։
6. Այնուհետև հարցերն ավելի են ծանրանալու։ Օրինակ՝ «Կյանքովդ մեկ ո՞վ ես եղել»։ Ուշադրությո՛ւն, մոռացե՛ք ձեր կենսագրությունը։ Մտքներովդ չանցնի ասել՝ «Կոմսոմոլ, հետո ՀՀՇ, հետո ԱԺՄ, հետո ՀՀԿ...»։ Ձեր կենսագրությունը հայտնի է բոլորին։ Փորփրե՛ք ինքներդ ձեր մեջ հարցի պատասխանը...
Բայց մի տեսակ անհարմար բան ստացվեց։ Այս հարցին իրականում ի՞նչ պատասխան եք տալու։ Նույնիսկ մենք ենք դժվարանում մի բան գտնել... Ափսոս...
Կյանքովդ մեկ ո՞վ ես եղել

«Սիրի՛ր մերձավորիդ» քաղաքացիական նախաձեռնություն