Կարծիք

10.01.2014 10:52


Առաքել Սեմիրջյան

Առաքել Սեմիրջյան

Էն որ ասում եք՝ մահացողների մասին կա՛մ լավը, կա՛մ ոչինչ, ես ուզում եմ հիշեք, որ Թումանյանն այլ կարծիք ուներ այդ մասին, ու մարդ ապրելուց թող հույսը չդնի այն բանի վրա, որ իր վատ լինելը կանցնի ու կգնա, իսկ իր սերունդներն էլ կլվացվեն իրենց ծնողների վատ արարքներից... Իրականում մահը ապրած կյանքի շարունակությունն է, բայց ավելի անկեղծ...
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։
Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Հ.Գ. Միայն մարդու մահով կարելի է որոշել՝ ինչպիսի կյանք է ապրել նա, ու իրականում մարդիկ ինչ են զգում նրա հեռանալուց հետո...։
Առաքել Սեմիրջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը