Լրահոս

04.08.2009 16:37


Լ. Զուրաբյան. «…երբ մեր քայլերը բերելու են իրավիճակի փոփոխմանը»

Լ. Զուրաբյան. «…երբ մեր քայլերը բերելու են իրավիճակի փոփոխմանը»

-Մեր քայլերն աննպատակ, ինքնանպատակ չպետք է լինեն։ Մենք չենք ցանկանում, որ մեր քայլերը սահմանափակվեն միայն մեր դժգոհությունը հայտնելով,-«Փաստարկ» ակումբում ասել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, պատասխանելով հարցին, թե առաջիկայում որո՞նք են լինելու ՀԱԿ-ի քայլերը, մասնավորապես այն դեպքում, երբ ՀԱԿ-ին չի բավարարում իշխանությունների վարած թե՛ ներքին, թե՛արտաքին քաղաքականությունը։

 -Մեր քայլերը պետք է լինեն արդյունավետ, որոնք կբերեն իրավիճակի փոփոխմանը։ Վստահ ենք, որ այդպիսի պահ գալու է, երբ մեր քայլերը բերելու են իրավիճակի փոփոխմանը։ Բայց դրա համար դեռևս քաղաքական գործընթացն անհրաժեշտ հանգրվանին չի հասել, և՛բանակցությունների զարգացման, և՛ փաստաթղթերի հրապարակման առումով,-հայտարարել է Լևոն Զուրաբյանն ու շարունակել,- բայց վստահ եմ, որ մինչ հրապարակումը, կլինեն այնպիսի արտահոսքեր, որոնք հիմնովին կփոխեն իրավիճակը։

-Շատ բարդ իրավիճակում ենք հայտնվել, երբ իշխանությունը խաղում է ամբողջ հասարակության հետ. ընդ որում խաղում է խորհրդապահական խաղ։ Նրանք հիմա սեփական ժողովրդի նկատմամբ մտել են տեղեկատվական պատերազմի մեջ։ Չեմ կարծում, որ նման իրավիճակում կարող ենք բացահայտ ասել, թե որոնք են լինելու մեր քայլերը,-ընդգծել է Լևոն Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը