Լրահոս

10.01.2014 10:24


Այսօր երթ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի

Այսօր երթ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի

Այսօր՝ ժամը 13։00–ին, Ազատության հրապարակից երթ է մեկնարկելու՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և ձերբակալված նրա ընկերների։

Երթի կազմակերպիչները ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին կոչ են անում դուրս գալ փողոց և թույլ չտալ, որ իրենց վերջնականապես ստրկացնեն։
«Անտարբեր մի՛ եղիր ներկա քաոսային վիճակին, պայքարի՛ր քո Ազատության և Արժանապատվության համար: 2014 թվականի հունվարի 10-ին՝ ժամը 13:00-ին, դո՛ւրս արի փողոց, Ազատության հրապարակ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և բոլոր քաղբանտարկյալերի: Շանթը անժամկետ հացադուլ է սկսել ԿԳԲ-ի մեկուսարանում դեկտեմբերի 24-ից, և մի քանի օր անց նրանց են միացել Վահե Մկրտչյանը, Լիպարիտ Պետրոսյանը, ևս մի քանի զինակիցներ (հունվարի 8-ից) Ավետիս Ավետիսյանը, Միսակ Առաքելյանը, Ալբերտ Մարգարյանը, նույնպես միացել են հացադուլին: Գտնվելով հացադուլի մեջ՝ նրանք մնացել են ծայրահեղ վիճակում՝ առանց անհրաժեշտ բժշկական հսկողության, առանց արտաքին աշխարհի հետ շփման հնարավորության, նրանք իրավունք չունեն հանդիպել իրենց ընտանիքի անդամների հետ և ցանկացած այցելություն մերժվում է:

Հարգելի՛ արժանապատիվ քաղաքացիներ:

Միացեք մեզ Ազատության հրապարակում՝ հանուն արժանապատվության, հանուն ազատության և արդարության, հանուն մեր քաջ հայորդիների, ովքեր ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՆՉ ՕՐՍ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ և ԸՆԴՎԶՈՒՄ հանցագործ ռեժիմին:

ԱՌԱՋ ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿ»,–ասված է հայտարարության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը