Հուլիսի 31-ին ՄալթայիմայրաքաղաքՎալետայի «Հիլթոն» հյուրանոցում կայացել է երկրի հայհամայնքիառաջինկոնգրեսը, որի ընթացքում համայնքի նախագահ է ընտրվել ՎերաԲոյաջյանը: Ինչպես հայտնել են Մալթայի հայ համայնքի մամուլի ծառայությունից, կոնգրեսի ընթացքում ընթերցվել է ՀՀ սփյուռքի նախարար ՀրանուշՀակոբյանի՝ համայնքին և նախագահին ուղղված շնորհավորական ուղերձը: Շնորհավորական ուղերձներ են հղել նաև մի շարք երկրների հայկական համայնքներ:
Մալթայի հայ համայքնի առաջին կոնգրեսին ներկա են եղել կառույցի ավելի քան քառասուն անդամներ, երկրի խորհրդարանի պատգամավորներ, հայ ժողովուրդի մշակույթով և պատմությամբ հետաքրքրվող մալթացիներ:
Կոնգրեսի ընթացքում անցկացվել են նաև համայնքի ղեկավար կազմի ընտրություններ, հայտարարվել հայ մշակույթի, հայոց լեզվի և ավանդույթների, Մալթայի և Հայաստանի հարաբերությունների բազմակողմանի զարգացմանը հնարավորինս աջակցելու պատրաստակամություն, ցուցադրվել հայ երիտասարդ կինոռեժիսոր ՀրաչյաՎարդանյանի «Պատմության 36 պահապանները» կինոնկարը: Վերջինս պատմում է ՄեսրոպՄաշտոցի կողմից հայոց այբուբենի ստեղծման մասին:
ՀՀ սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն
Կայացել է Մալթայի հայ համայնքի առաջին կոնգրեսը
Հուլիսի 31-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայի «Հիլթոն» հյուրանոցում կայացել է երկրի հայ համայնքի առաջին կոնգրեսը, որի ընթացքում համայնքի նախագահ է ընտրվել Վերա Բոյաջյանը: Ինչպես հայտնել են Մալթայի հայ համայնքի մամուլի ծառայությունից, կոնգրեսի ընթացքում ընթերցվել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ համայնքին և նախագահին ուղղված շնորհավորական ուղերձը: Շնորհավորական ուղերձներ են հղել նաև մի շարք երկրների հայկական համայնքներ:
Մալթայի հայ համայքնի առաջին կոնգրեսին ներկա են եղել կառույցի ավելի քան քառասուն անդամներ, երկրի խորհրդարանի պատգամավորներ, հայ ժողովուրդի մշակույթով և պատմությամբ հետաքրքրվող մալթացիներ:
Կոնգրեսի ընթացքում անցկացվել են նաև համայնքի ղեկավար կազմի ընտրություններ, հայտարարվել հայ մշակույթի, հայոց լեզվի և ավանդույթների, Մալթայի և Հայաստանի հարաբերությունների բազմակողմանի զարգացմանը հնարավորինս աջակցելու պատրաստակամություն, ցուցադրվել հայ երիտասարդ կինոռեժիսոր Հրաչյա Վարդանյանի «Պատմության 36 պահապանները» կինոնկարը: Վերջինս պատմում է Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց այբուբենի ստեղծման մասին:
ՀՀ սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն