Քաղաքական

09.01.2014 15:04


Թևան Պողոսյանին առաջարկել են ղեկավարել ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը

Թևան Պողոսյանին առաջարկել են ղեկավարել ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը

Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նա մասնակցելու է Տավթի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին:

ԳԱԼԱ-ն փորձեց պարզել, թե Զարուհի Փոստանջյանի բացակայության դեպքում ով է փոխարինելու նրան խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնում: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ Զ. Փոստանջյանին կփոխարինի Թեւան Պողոսյանը: Մեր այն դիտարկմանը, թե Թեւան Պողոսյանը չի՞ հրաժարվել պատգամավորական մանդատից, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ ինքն այդ մասին հայտարարել է, բայց դեռ ուշ չէ, եւ պարոն Պողոսյանը կարող է եւ հայտարարել, որ հետ է վերցնում մանդատը:

«Մեզ մոտ «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ է եղել, որին մասնակցում էր նաեւ Թեւան Պողոսյանը: Մենք խնդրել ենք Թևան Պողոսյանին, որ վերանայի մանդատը վայր դնելու իր որոշումը և դառնա խմբակցության ղեկավար: Այնպես որ, դեռ ժամանակ կա, հույս ունենք, որ Թեւան Պողոսյանը կշարունակի իր պատգամավորական գործունեությունը, այս դեպքում ոչ մի խնդիր չի առաջանա, իսկ հակառակ պարագայում պարոն Ռուբեն Հակոբյանը կլինի ղեկավար:

Մանրամասները՝ galatv.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը