Քաղաքական

09.01.2014 14:57


Բնապահպանության նախարարը գինովցել ու անկեղծացել է

Բնապահպանության նախարարը գինովցել ու անկեղծացել է

NewsBook-ին հասած տեղեկություններով՝ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն իրեն պատկանող «Նոր Ռեժանս» ռեստորանում նախարարության աշխատակիցների հետ ամանորյա տոները նշելու ընթացքում գինովցել է և բավական անկեղծացել:
«Դուք կարծում եք՝ ես մեր իշխանության սխալները չգիտե՞մ: Ես ամեն ինչ շատ լավ գիտեմ: Որ ձայն չեմ հանում, չի նշանակում, թե չգիտեմ՝ ինչ է կատարվում»,- ասել է նախարարը:

Այս խորագրի վերջին նյութերը