Մինչև նախորդ տարվա սեպտեմբերի 3–ը լրատվական դաշտի գեղամյանները («Lragir.am», «1in.am» և այլն) Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի օգտին աշխատում էին հետևյալ կոդի շրջանակներում՝ «ՀՀ նախագահն ու վարչապետը վատն են, կեղծիքներով են վերարտադրվել ու բացասական արդյունքներ են ապահովել, բայց նրանց ընդդիմախոսներն ավելի վատն են, քանզի ռուսամետ են, իսկ ահա Սերժն ու Տիգրանը արևմտամետ են ու մեզ ասոցացնում են ԵՄ–ի հետ։ Հետևաբար, հանուն գաղափարի պետք է աջակցել նրանց»։
Եվ ոչ մի փաստարկ կամ հիմնավորում, թե այդ ինչպե՞ս են մարտի 1–ի գնով իշխանության եկածը կամ բյուջետային «ատկատների» ու օֆշորների մեջ թաղվածը արևմտյան (համամարդկային) ուղղությամբ գնում, իսկ նրա ընդդիմախոսները՝ հակառակ ուղղությամբ։
Իշխանամետ դիրքորոշումը քողարկելու համար գեբելսյան քարոզչամեքենայի պտուտակները «կրեածիվ» մոտեցում էին ցուցաբերել ու «գյուտ» հնարել։ Ասում էին, թե, իբր, քաղաքական ուժերի, լիդերների, հանրահավաքային պայքարի ժամանակներն անցել են, և եկել են քաղաքացիական պայքարի, հորիզոնական հարաբերությունների, անլիդեր շարժումների ժամանակները։ Բնականաբար, որևէ հիմնավորում կամ վերլուծության պես մի բան չէր ներկայացվում, թե այդ ինչպես է ամբողջ աշխարհում մնացել քաղաքական ուժերի ու լիդերների ժամանակը, իսկ ահա հետամնաց Հայաստանում հասարակագիտական միտքն այնքան է առաջ ընկել, որ նոր տիպի քաղաքագիտական համակարգ է հայտնաբերվել։
Վերացական «քաղաքացիականներին» աստվածացնելու և իդիեալականացնելու միջոցով փորձ էր արվում Բաղրամյան 26–ի նախագծերն առաջ տանել և նպաստել «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը։
Ահա այսպիսին էր պատկերը «անկախ» լրատվական դաշտում մինչև Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միություն մտնելու մասին հայտարարությունը։
Այժմ Բաղրամյան 26-ը նոր նախագիծ է ներկայացրել։ «Lragir.am»-ների միջոցով տարածում են, թե Սերժ Սարգսյանը ՄՄ մտնելով սխալ որոշում կայացրեց, բայց պետք է պայքարել ոչ թե նրա, այլ Պուտինի ու Ռուսաստանի դեմ, ինչպես նաև ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և մյուս բոլոր ուժերի դեմ։ Հիմնավորումն այն է, որ այդ ուժերն, իբր, անուղղակիորեն աջակցել են Սերժ Սարգսյանին ՀՀ ինքնիշխանությունը Կրեմլին հանձնելու գործում (փաստորեն, թուրք–ադրբեջանական շահերին համահունչ գործող «Lragir.am»-ները խոսում են ՀՀ ինքնիշխանությունից)։ Թե քանի ոխչարի կկարողանան այդպիսի էժանագին հնարքներով համոզել, այլ խոսակցության թեմա է։
Ուշագրավն այն է, որ եթե «Արևմտամետ Սերժ» պայթած նախագծի շրջանակներում սխալ ու արխայիկ էր համարվում քաղաքական պայքարը և փառաբանվում քաղաքացիականը, ապա նոր նախագծով արդեն գովերգվում է քաղաքական ուժի գաղափարը և խիստ քննադատության ենթարկվում քաղաքացիական դաշտը, որին արդեն մեղադրում են կոլաբորացիոնիզմի մեջ։
Ըստ ամենայնի՝ Բաղրամյան 26–ում որոշել են ՕԵԿ–ատիպ և «արևմտամետ» կառույց կամ կառույցներ ստեղծել, որպեսզի հնարավոր լինի «մուտիտի» համար նոր գործիքակազմ ունենալ, քանզի հները բարոյապես ու ֆիզիկապես մաշվել են։
Ուշագրավ է նաև այն, որ ՄՄ մտնելու որոշումից հետո քարոզչական դաշտում էլ անձերի փոփոխություն տեղի ունեցավ։ Ղարաբաղցի մի ռենեգատի (Իգոր Մուրադյան) փոխարինելու եկավ ղարաբաղցի մյուս ռենեգատը՝ Զորի Գայկովիչ Բալայանը, ով իր գյուլիստանյան քծնանքով ազդարարեց Բաղրամյան 26–ի նոր նախագծի մասին։ «Lragir.am»–ները, սակայն, շարունակում են իրենց գեղամյանական ֆունկցիան՝ ծառայելով հին տերերին։ Այսինքն, բան չի փոխվել։ Պարզապես Հայաստանին հիմա ուզում են ասոցացնել ոչ թե ԵՄ–ի, այլ Գյուլիստանի հետ։ Իսկ դա նշանակում է, որ բան չի փոխվել նաև իրական քաղաքական պայքարի թիրախների առումով։
Սերժ Սարգսյանը պետք է հեռացվի, իսկ Տիգրան Սարգսյանը՝ դատվի։ Սա այն նվազագույն նախապայմանն է, որն ապահովելուց հետո միայն հնարավոր կլինի կանգնեցնել հետընթացն ու Հայաստանը տանել զարգացման ուղղությամբ։
Բաղրամյան 26–ի նոր նախագիծը

Կարեն Հակոբջանյան