Լրահոս

04.08.2009 15:48


ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

Ս.թ. օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարսելա Նիկոդեմոսին։ Շնորհավորելով դիվանագետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բրազիլական հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն և կընդգրկեն համագործակցության նոր ոլորտներ։

Ընդգծելով Լատինական Ամերիկայի երկրների և մասնավորապես Բրազիլիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ պաշտպանական բնագավառում հարաբերությունները զարգացնելու Հայաստանի շահագրգռվածությունը՝ Ս. Օհանյանն առաջարկել է կազմակերպել փորձագիտական խմբերի փոխայցելություններ: Նշվել է, որ պաշտպանական համագործակցության զարգացմանը մեծապես կնպաստի Բրազիլիայի ռազմական կցորդի հավատարմագրումը Հայաստանում:

 

Այս խորագրի վերջին նյութերը