Մեկնաբանություն

09.01.2014 11:40


Աղքատ ենք, որովհետև...

Աղքատ ենք, որովհետև...

Ասում են՝ խելացի մարդը չի կարող աղքատ լինել։ Խելացի և աշխատողն՝ առավել ևս։ Փաստորեն, ըստ Հայաստանի իշխանությունների, երկրի բնակչության մի ստվար հատվածը (պաշտոնական վիճակագրություն) անխելք ու անբան է։

Հակադրվել, էլ չեմ ասում՝ բանավիճել գործող իշխանության հետ վաղուց դարձել է անիմաստ։ Ու խնդիրն այն չէ, որ Հայաստանի բացարձակ մեծամասնությունը (իրական վիճակագրություն) տանել չի կարողանում երկրի ղեկավար կազմին։ Խնդիրը հետևյալն է՝ ցույց տալ նրանց, թե իրականում ով է անբանը։ Դրա համար շատ բան պետք չէ։ Բոլորը գիտեն, թե ինչ... Հակառակ դեպքում բացարձակ մեծամասնությամբ «կուլ ենք գնալու», որ անուղեղ ենք։

Ի դեպ, երեկ ՀՀ ոստիկանապետը հայտարարեց, որ այս տարին բեկումնային է լինելու. կլինեն բացահայտումներ, կպատժվեն պաշտոնատար անձինք և այլն, և այլն...

Այն, որ 2014–ը երկրի քաղաքական, հասարակական կյանքում պետք է բեկումնային լինի, առանց Վլադիմիր Գասպարյանի էլ հասկանում ենք... Բայց, մարդ ես, կարո՞ղ է՝ ոստիկանապետը մի բան գիտի։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը