«Նաիրի Մեհրեջը կապ չունի վարչապետի անունով գրանցված օֆշորային ընկերության հետ»
Հետաքննող լրագրողների «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն առաջիկա օրերին օֆշորային սկանդալի վերաբերյալ նոր բացահայտումներ է հրապարակելու:
«Ես անդրադարձել եմ երկու կազմակերպության, որտեղ փայատեր է վարչապետը: Ավելի լավ կլինի՝ վարչապետը դրա մասին խոսի: Ես առաջիկա օրերին դրա մասին գրելու եմ: Նաիրին կապ չունի վարչապետի անունով գրանցված ընկերության հետ: Այդ ընկերության տնօրենները հույներ են… վարչապետի գրասենյակն էլ մի անգամ տարածել էր, որ վարչապետի ստորագրությունները չկան, բայց հետո պարզվեց, որ ստորագրություններ կան»,-Aravot.am-ին ասաց պարոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով վարչապետի պնդումներին, թե ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի բարեկամ Նաիրի Մեհրեջն է օֆշորային սկանդալի հիմքում կանգնած, եւ ինքը որեւէ կապ չունի: Պարոն Բաղդասարյանը նաև հիշեցրեց. «Պարտադիր չէ Կիպրոս գնալ ընկերություն գրանցելու համար: Լիազորված անձը կարող է գրանցել, պարտադիր չէ, որ մարդը ներկա լինի գրանցման ժամանակ»:
«Նաիրի Մեհրեջը կապ չունի վարչապետի անունով գրանցված օֆշորային ընկերության հետ»
Հետաքննող լրագրողների «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն առաջիկա օրերին օֆշորային սկանդալի վերաբերյալ նոր բացահայտումներ է հրապարակելու:
«Ես անդրադարձել եմ երկու կազմակերպության, որտեղ փայատեր է վարչապետը: Ավելի լավ կլինի՝ վարչապետը դրա մասին խոսի: Ես առաջիկա օրերին դրա մասին գրելու եմ: Նաիրին կապ չունի վարչապետի անունով գրանցված ընկերության հետ: Այդ ընկերության տնօրենները հույներ են… վարչապետի գրասենյակն էլ մի անգամ տարածել էր, որ վարչապետի ստորագրությունները չկան, բայց հետո պարզվեց, որ ստորագրություններ կան»,-Aravot.am-ին ասաց պարոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով վարչապետի պնդումներին, թե ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի բարեկամ Նաիրի Մեհրեջն է օֆշորային սկանդալի հիմքում կանգնած, եւ ինքը որեւէ կապ չունի:
Պարոն Բաղդասարյանը նաև հիշեցրեց. «Պարտադիր չէ Կիպրոս գնալ ընկերություն գրանցելու համար: Լիազորված անձը կարող է գրանցել, պարտադիր չէ, որ մարդը ներկա լինի գրանցման ժամանակ»:
Մանրամասները՝ Aravot.am–ում։