Լրահոս

04.08.2009 16:03


Հովսեփ Խուրշուդյան. «Սահման բացելու հեռանկար չի երևում»

Հովսեփ Խուրշուդյան. «Սահման բացելու հեռանկար չի երևում»

-Իհարկե, աշնանը որոշակի զարգացումների վտանգներ կան, որոնք կարող են բերել Հայաստանում իրավիճակի է՛լ ավելի վատթարացման, որովհետև այն ուղին, այն ճանապարհը արտաքին քաղաքականության մեջ, որն ընտրել են մեր իշխանությունները,  տանում են փակուղային  իրավիճակների,-խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման  ենթատեքստում ասել է «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը։

Նրա խոսքերով՝ հայ-թուրքական հարաբերություններում զարգացում չի սպասվում,   սահման բացելու հեռանկար էլ չկա։ «7օր»-ի այն հարցին, թե ինչ իրադարձություններ մեզ կմոտեցնեն սահմանի բացմանը, որպեսզի ՀՀ նախագահը գնա Թուրքիա՝ ֆուտբոլ նայելու,  Հովսեփ Խուրշուդյանը պատասխանել է. «Եթե Թուրքիան հավաստիացնի, որ, ասենք, մեկ  կամ երկու-երեք ամսվա ընթացքում պարտավորվում է բացել սահմանը։ Բայց ես հույս չունեմ, թե աշնանը սահմանը կբացվի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը