Լրահոս

04.08.2009 15:42


ՀԱԿ համակարգող. «Արտահոսքերի դինամիկան ցույց է տալիս, որ այդ փաստաթուղթը գնալով զարգանում է մեզ համար ոչ նպաստավոր ուղղությամբ»

ՀԱԿ համակարգող. «Արտահոսքերի դինամիկան ցույց է տալիս, որ այդ փաստաթուղթը գնալով զարգանում է մեզ համար ոչ նպաստավոր ուղղությամբ»

-Մադրիդյան սկզբունքները որքան գաղտնի էին 2007 թ. նոյեմբեր-դեկտեմբերին, երբ  արձանագրվեցին և ներկայացվեցին Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին, նույնքան գաղտնի է նրանց նորացված տարբերակը։ Այն, ինչ հրապարակվել է երեք նախագահների հայտարարության մեջ, ընդամենը այդ սկզբունքերի բովանդակային մի քանի հիմնադրույթ է,-պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ո՞րն է ՀԱԿ-ի դիրքորոշումը Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։

-Մենք կարող ենք որևէ գնահատական հիմնել հրապարակված հիմնադրույթների վրա, որոնք, ցավոք, այնքան բավարար չեն, որ կարողանանք պրոֆեսիոնալ կարծիք հայտնել դիվանագիտական այդ փաստաթղթի մասին։ Պաշտոնական հայտարարության մեջ, որը մեկնաբանում էր երեք նախագահների հայտարարությունը, մենք հայտնել ենք, որ մեր վերջնական գնահատականը վերապահում ենք այն ժամանակվա համար, երբ պարզ կդառնա համաձայնագրի ամբողջ էությունը՝ դետալներով հանդերձ,-ընդգծել է Լևոն Զուրաբյանը։

Այդուհանդերձ, ՀԱԿ ներկայացուցիչը նշել է, որ արտահոսքերի դինամիկան ցույց է տալիս, որ այդ փաստաթուղթը գնալով զարգանում է մեզ համար ոչ նպաստավոր ուղղությամբ։

-Դրա միակ բացատրությունն այն է, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում հաստատել է ոչ լեգիտիմ ռեժիմ, որի հետ կապված թուլությունն օգտագործվում է միջազգային հանրության կողմից Հայաստանից զիջումներ կորզելու նպատակով,-հավելել է Լ. Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը