Սերժ Սարգսյանը և նրա ստեղծած համակարգը բացառել և մշտապես բացառելու են մտավորականի գոյությունը, քանի որ դա հակասում է իրենց տեսակին և խանգարում է իրենց:
Ավտորիտար համակարգերում, ինչպիսին էր, օրինակ, Խորհրդային Միությունը, մտավորականները, ինչպես և զինվորականները կամ պալատական այրերը, գոյություն ունեին միայն ռեժիմի համար:
Այսօր, ցավոք, մեր երկրում կրկին ավտորիտար ռեժիմ է՝ իշխում է մեկ կուսակցություն, որն էլ ղեկավարում է մեկ մարդ: Սա փաստ է, որի հետ հասարակության մի մասն առանց մտածելու հաշտվում է, իսկ մյուս մասը չի հաշտվում, իսկ չի հաշտվում, որովհետև մտածում է՝ մտավորական է:
Մի քիչ մտածեք, պարոնայք մտավոՌականներ, բայց ոչ շատ խորը, քանի որ խորը մտածելու դեպքում կհասկանաք, որ հասարակության համար ընդամենը ավազակների ամպհովանու բռնակ եք, ինչը գիտակցելուց հետո դժվար է ասել՝ ինչպես պետք է ապրեք:
Տաթևիկ Պողպատյան.

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts