Լրահոս

04.08.2009 15:46


Իրանը նոր արտգործնախարար կունենա

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը պատրաստվում է փոխել երկրի արտգործնախարարին: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում Մանուչեհր Մոթաքիին փոխարինելու է երկրի փոխնախագահներից մեկը՝ Ահմադ Մուսավին կամ Փարվիզ Դավուդին:

Հունիսի 12-ի ընտրությունների պաշտոնական արդյունքներով Իրանի նախագահ վերընտրված Ահմադինեջադը, ում պաշտոնակալության արարողությունը կայանալու է վաղը, հայտարարել է, որ իր կառավարությունը առաջիկա չորս տարիներին որդեգրելու է ավելի կոշտ արտաքին քաղաքական ուղեգիծ:

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը