Հունվարի 8-ին՝ ժամը 03.39-ին, ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախում՝ երկաթգծի մոտ, «Լադա» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել է ջրափոսում. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Արարատի մարզի Նորաբաց գյուղի ջրանցքում: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լադա 012» մակնիշի 31CC066 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Ռուշանյան):
Արգելափակվել է ավտոմեքենա
Հունվարի 8-ին՝ ժամը 03.39-ին, ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախում՝ երկաթգծի մոտ, «Լադա» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել է ջրափոսում. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Արարատի մարզի Նորաբաց գյուղի ջրանցքում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լադա 012» մակնիշի 31CC066 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Ռուշանյան):