Քաղաքական

07.01.2014 13:44


Նաիրա Զոհրաբյան. «2013-ը Հայաստանի քաղաքացիների համար հիասթափությունների տարի էր»

Նաիրա Զոհրաբյան. «2013-ը Հայաստանի քաղաքացիների համար հիասթափությունների տարի էր»

Ցավոք, 2013-ը Հայաստանի քաղաքացիների համար հիասթափությունների տարի էր. տարեցտարի կյանքը վատանում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանի կարծիքով Հայաստանն այնքան ողբալի վիճակում է, որ ոչ մի քաղաքական ուժ ի վիճակի չէ դուրս բերել նրան այդ վիճակից: ԲՀԿ ներկայացուցիչը նշել է առողջ քաղաքական ուժերի կոնսոլիդացման անհրաժեշտությունը, որոնք իրապես անհանգստացած են ստեղծված իրավիճակով:
«Հարկավոր է կոնսոլիդացնել ոչ միայն առողջ քաղաքական ուժերը, այլեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Նրանց ակտիվությունն արդեն իսկ հուսադրում է, որ դեռ ամեն ինչ կորած չէ»,-եզրափակել է Զոհրաբյանը:
Մանրամասները՝ NEWS.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը