Լրահոս

04.08.2009 15:00


Լևոն Զուրաբյան. «Տնտեսական ճգնաժամը մեղմացվել է միջազգային ֆինանսական հիմնադրամներից որոշ ողորմություններ ստանալու միջոցով»

Լևոն Զուրաբյան. «Տնտեսական ճգնաժամը մեղմացվել է միջազգային ֆինանսական հիմնադրամներից որոշ ողորմություններ ստանալու միջոցով»

-Հայաստանը գտնվում է լուրջ մարտահրավերների առջև,- «Փաստարկ» ակումբում ասել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, ապա նշել՝ որոնք են  այդ մարտահրավերները.

-Տնտեսական ճգնաժամը, որն այսօր մեղմացվել է միջազգային ֆինանսական հիմնադրամներից որոշ ողորմություններ ստանալու միջոցով,  ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը և Ադրբեջանի կողմից ավելի ու ավելի բարձրաձայն ներկայացվող պատերազմի վտանգը։

Ըստ Լ. Զուրաբյանի՝ ներկա իշխանություններն այդ մարտահրավերները հաղթահարելու համար, ցավոք, ադեկվատ գործողություններ չեն առաջարկում։ Ադեկվատ գործողություն կլիներ ամբողջ հայ ազգի կոնսոլիդացումը։

-Բայց դրա համար իշխանությունները ոչ մի ջանք չեն գործադրում։ Ավելին, պատրաստ են այդ կոնսոլիդացումը զոհաբերել հանուն իրենց սեփական իշխանության թվացյալ ամրապնդման։

Բանախոսի կարծիքով՝ իրավիճակին համապատասխան քայլեր կլինեին  քաղբանտարկյալներին ազատելը, երկխոսության մեջ մտնելը հասարակության, ընդդիմության հետ, ինչպես նաև ընթացող բանակցությունների մասին նրանց տեղյակ պահելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը