Մինչ աշխարհի «հարիֆ» ու «հետամնաց» պետություններում աշխատանքային գրաֆիկի են անցել, մենք մոտ երկու շաբաթ է Նոր տարվա «կայֆերի» մեջ ենք։
Հայաստանում 2013թ. դեկտեմբերի 29–ից մինչև հունվարի 7–ը ներառյալ ոչ աշխատանքային է հայտարարված։ Բանկային փոխանցումներ չկան, բիզնեսը գրեթե կանգնած է, խանութների մատակարարումների մեծ մասը դադարեցված է, գործարքները հետաձգվել են, դրսից ուղարկած փողերին սպասողները ծախսելու գումար չունեն։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը «Ֆորբսի» կողմից գնահատվել է որպես աշխարհի վատագույն տնտեսություններից մեկն ունեցող պետություն։
Փաստորեն, որքան աղքատների քանակը շատանում է և տնտեսության վիճակը վատանում, այնքան կառավարությունը որոշում է ավելացնել տարվա մեջ ոչ աշխատանքային օրերը՝ շաբաթ և երկուշաբթի օրերի պարբերական «ռակիրովկաներ» անելով։ Եթե այս ամենին գումարենք նաև Տիգրան Սարգսյանի սիրելի մեռելոցները, ապա կստացվի, որ ՀՀ քաղաքացիներն աշխարհի ամենաշատ ոչ աշխատանքային օրեր ունեցող միջազգային կենտրոնի բնակիչներ են։
Պարզվում է, որ իշխանությունները ոչ միայն երջանիկ քաղաքացիներին են ուղարկել վայալելու կոկորդիլոսի միսը կամ ակուլայի լինդը, այլ նաև իրենք են «կայֆերի» մեջ ընկել՝ մոռանալով իրենց բուն գործի մասին։
Տարոն Մարգարյանն, օրինակ, դեռ դուրս չի եկել թեկնածուականի պաշտպանության շոկից և որոշել է մի լավ անջատվել այս օրերին։ Նա այնքան է անջատվել, որ մոռացել է, որ իրեն քաղաքապետ են նշանակել որպես զիբիլ հավաքող։ Մոռացել է, և արդյունքում մայրաքաղաքի գրեթե բոլոր աղբամանների մոտ օրեր շարունակ այսպիսի պատկեր է (հոդվածին կից նկարն արված է Գարեգին Նժդեհի հրապարակի շենքերից մեկի բակում)։
Հասկանալի է, որ խանութներն այս օրերին նորմայից շատ են աղբով լցնում աղբամանները, բայց քաղաքապետարանի գործն է կարգավորել աղբահեռացման հարցը։ Մենք մեղավոր չէնք, որ «ապահով Հայաստանում» ենք ապրում և Նոր տարին տոնվում է «պո պոլնոյ պռագռամմե»։
Տեղին է հիշեցնելը, որ երբ Տարոն Մարգարյանին դարձրել էին Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակի առաջին համարը, գովում էին նրան՝ հայտարարելով, թե նա աղբը լավ կհավաքի։ Փորձ էր արվում մաքուր քաղաքական համարվող Երևանի ղեկավարի պաշտոնն իջեցնել զիբիլ թափողի ֆունկցիայի մակարդակի։ Փաստորեն, Տարոնը նույնիսկ զիբիլ թափողի մակարդակին չի ձգում։ Դրա համար էլ, թերևս, թեկնածուական է պաշտպանել՝ Երևանն ավելի բարեկարգ դարձնելու գիտական նորույթ առաջարկելով։
Տարոն Մարգարյանի թեկնածուականը

Սևակ Մինասյան