Մեկնաբանություն

06.01.2014 19:55


Օֆշորային եռյակն ու «գիտնականը»

Օֆշորային եռյակն ու «գիտնականը»

Հոդվածին կից նկարում օֆշորային եռյակն է՝ Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան և Նավասարդ Կճոյան։ Երեքով մասնակցում են Սուրբ ծննդյան ճրագալույցի պատարագին։

Երբ աշխարհիկ գործերն ամբողջությամբ տապալել ես, մնում է միայն «հոգևոր» և էժանագին PR–ով զբաղվելը։ Օֆշորային եռյակի վերջին հանգրվանն, ըստ այդմ, Աստծո անունը հաճախ տալը և տեսախցիկների առաջ աստվածավախ խաղալն է։

«Ադամանադագործ» Աշոտ Սուքիասյանն ընդամենը գործիք է եղել Փայլակ Հայրապետյանին «քցելու» գործում։ Օֆշորային իրական եռյակը Սերժ Սարգսյանն է գլխավորում։ Պատահական չէ, որ նա օֆշորային մեքենայության բացահայտումից հետո ծպտուն չի հանել այդ թեմայով։ Ավելին՝ դատախազությունն իրեն ռետինե խողովակի տեղ է դրել այդ հարցում, դե իսկ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանն ընտրել են «սուխոյ ատկազի» տարբերակը։

Եվ ահա այս օֆշորային եռյակն ուզում է հայ ժողովրդին ցույց տալ, որ քրիստոնեական բարոյականության նորմերով է առաջնորդվում։ Փարիսեցիությունն ու ցինիզմը հենց այսպես են լինում։

Հա, չմոռանամ։ Եռյակի հետ կադրում հայտնվել է նաև «բեզ պիծի մինուտ» տնտեսագիտության թեկնածուն՝ Տարոն Մարգարյանը։ Իսկ դա նշանակում է, որ նկարի մեջ առնվազն 2 (երկու) տնտեսագիտության թեկնածու կա՝ Տարոնն ու վարչապետը։ Վերջինս համատեղությամբ նաև մեռելոցների մեծ մասնագետ է։

Աստված հեռու պահի հայ ժողովրդին նման «հոգևոր» ու աշխարհիկ դեմքերից։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը